Category: Infocom

  • Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա լճի էկոլոգիական …

    Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա լճի էկոլոգիական վիճակը. ծաղկումներն ու ապագան» թեմայով է։
    Ջրակենսաբան, կ․գ․թ․Գոռ Գևորգյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    – Սևանա լճի էկոլոգիան,
    – ցիանոբակտերային ծաղկումները Սևանա լճում,
    – Սևանա լճի էկոլոգիական վիճակի փոփոխության կանխատեսումները։
    Երկուշաբթի՝ հուլիսի 8-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «NewTone Park»-ում: Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Գոռ Գևորգյան․ Սևանա լճի ծաղկումն ու էկոլոգիական վիճակը, լճի ուսումնասիրությունները, խնդրի լուծումը

    #infocom #ինֆոքոմ #գիտություն #գիտարբուք
    Գիտարբուքի հաջորդ հյուրը ջրակենսաբան (կ․գ․թ․), ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Գոռ Գևորգյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության…

  • Հուլիսի 2-5-ը Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությ…

    🇦🇲🇺🇸 Հուլիսի 2-5-ը Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
    [ՀՀ Աժ]

  • Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ …

    🇷🇺🇦🇿🇹🇷 Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
    📌«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ |tert.am|

  • 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մա…

    🪖 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ նույնականացվել են․ զինծառայողների ինքնությունները պարզվել են։
    ❗️ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել:…

    👮 Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել: 🗣 Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 🔸 Նրա խոսքով տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր…

  • Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհ…

    🇹🇷 Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհանլիում, Կոնիայում, Գազիանթեփում, Բուրսայում, Անթալիայում մարդիկ դուրս են եկել փողոցներ և վանկարկել․ «Չենք ուզում՝ փախստականներ լինեն մեր երկրում»։ Անկարգությունները սկսվել են նրանից, որ Կայսերիում սիրիացի փախստականը 5 տարեկան երեխայի է բռնաբարել:
    📌 Անկարգությունների մասնակիցներն այրել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը, մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Օնչուպինար» անցակետի դիմաց, Անթալիայում թուրքերը դուրս են եկել փողոց, ծեծի են ենթարկել սիրիացիներին և ջարդուփշուր արել նրանց օբյեկտները:
    💬 Էրդողանը դատապարտել է սիրիացիների վրա հարձակումները. «Ոչինչի հնարավոր չէ հասնել հասարակության մեջ միգրանտների նկատմամբ այլատյացություն և ատելություն հրահրելով: Երեկ Կայսերիում փոքր խմբի կողմից իրականացված դժբախտ դեպքերի պատճառներից մեկը ընդդիմության թունավոր հռետորաբանությունն է»։ |tert.am|

  • Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ա…

    ❗️ Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր:
    👨‍⚖️ Համապատասխան վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հն…

    🇦🇲🇦🇿🇺🇸 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։
    ❗️Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը, և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից: Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում:
    📌 Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն] |tert.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակ…

    ❗️ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկուի հետ:
     
    🤝Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:
    🔸Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
    [ՀՀ կառավարություն]