Category: Infocom

  • Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու…

    💬 Պաշտպան Արամ Օրբելյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
    🔸 «[Փաստերը] վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն:
    🔸 Նրա խոսքով՝ հետագայում, երբ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող՝ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է։ |arm.sputniknews.ru|
    Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

  • ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանի…

    ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
    🗣 Այս մասին դատարանի բակում հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը:
    Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին [Դավիթ Ղազինյան,-խմբ.] անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների միավորման երեք ծրագիր ներառող նախագիծը…

    ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների միավորման երեք ծրագիր ներառող նախագիծը:
    Այսպիսով՝ կձևավորվեն`
    🔻 Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով.
    🔻 Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ 28 բնակավայրերով.
    🔻 Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով։
    💬 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԱԺ նիստում նշել է, որ համայնքների միավորումը գործնականում ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործընթացը դեռ կշարունակվի:

  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հ…

    ⚖️ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը՝ Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով՝ հայտնում է ՀՀ կառավարությունից:
    🔸 «Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել ՀՀ Կառավարության ներկայացրած բոլոր փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։
    🔸 Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։
    🔸 Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները»,- ասվում է ՀՀ կառավարության հայտարարության մեջ:
    Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. ՀՀ կառավարություն

  • Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնո…

    🏥 Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
    🚑 Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ՝ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:
    📌 Մյուս տուժածները դուրս են գրվել մարզային հիվանդանոցից։
    [ՀՀ ԱՆ]

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել, բաց…

    💵⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել, բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։
    📣 Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

  • Եվրամիությունը հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում Հայաստանի համա…

    🇪🇺 Եվրամիությունը հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով. «Financial Times»
    📣 Ինչպես իր աղբյուրներին հղում անելով գրում է լրատվամիջոցը, Եվրահանձնաժողովը մշակում է «ինքնավար առևտրային միջոցառումներ», որոնք կնվազեցնեն Հայաստանից արտահանվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի սակագները:
    📌 Օրերս հաղորդվեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ են փնտրում։ |azatutyun.am|

  • Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարո…

    ❗️ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են։
    📣 Այսօր՝ ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
    📌 Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ 📣 ՆԳՆ-ն հայտնում է՝ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ 📌 Աշխատանքներում ներգրավված…

  • «Ռոսսելխոզնադզոր»֊ի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակ…

    🇷🇺 «Ռոսսելխոզնադզոր»֊ի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ. դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»֊ի ղեկավար Սերգեյ Դանկվերտ
     
    🗣️ Դանկվերտը նշել է, որ Հայաստանում շատ ֆերմերներ կան, սակայն «բացակայում է արդյունավետ համագործակցությունը և ներքին վերահսկողությունը. արտադրանքը հավաքվում է հսկայական խմբաքանակներով, ինչն անհնար է դարձնում սահմանին յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ֆիզիկապես ստուգումը»:
    📌 Ըստ նրա` վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից, այլ ոչ թե մաքսատանը:
    📣 «Սահմանափակումները չեն սահմանվում ինքնաբերաբար, այլ խախտումների վերաբերյալ կուտակված տվյալների հիման վրա: Ամենից հաճախ արգելափակվում են կոնկրետ գործարաններ, բայց եթե խնդիրը համակարգային է, ապա գործում են միջկառավարական ծառայությունները», — նշել է «Ռոսսելխոզնադզոր»֊ի ղեկավարը։ |1lurer.am|

  • Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ, ասե…

    🇦🇲🇷🇺 Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🔸 Պապոյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն, այնուամենայնիվ, ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։
    🗣 «Շատ ուրախալի է, որ մենք եվրոպական գործընկերների աջակցությունն ենք այս օրերին ստանում այս բարդ իրավիճակում։ Մեր նպատակն է նաև մեր արտահանումը դիվերսիֆիկացնել, այսինքն՝ մենք ուզում ենք արտահանել ոչ միայն Եվրոպա, այլև Մերձավոր Արևելք, Չինաստան, ասիական շուկաներ, Ռուսաստանի Դաշնություն․ բոլոր շուկաները մեզ համար կարևոր և թիրախային են»,- նշել է նա։ |armenpress.am|