Category: Infocom

  • Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջա…

    ‼️ Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտի] փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը:
    🗣 Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    💬 «Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը: Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025-ի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2 տոկոսով ավելի է եղել, նաև հաշվի առնելով 2021թ. մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանք պետք է ՀՀ-ում լինի թոշակների բարձրացումը»,- անդրադառնալով ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը՝ նշեց Փաշինյանը: |1lurer.am|

  • Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս…

    ⚖️ Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:
    զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

  • ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտնում է, որ իրենց պահանջը կատարվել է: …

    💬 ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտնում է, որ իրենց պահանջը կատարվել է:
    📌 Այս մասին տեղեկանում ենք մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել է ՀՊՏՀ ռեկտորի որոշումը, որով Կարեն Պետրոսյանը նշանակվել է Համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօերնի ԺՊ մինչև մրցույթի անցկացումը:
    ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին, պահանջում են մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը ԺՊ նշանակել նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանին։

  • Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հ…

    ‼️ Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
    ⚖️ Հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲԸ անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Քննչական կոմիտեից փոխանցել են՝ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչ…

    💬 Քննչական կոմիտեից փոխանցել են՝ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ: |azatutyun.am|
    Քննիչները առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները՝ փոխանցում է Ազատությունը:

  • Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրու…

    Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
    📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն: |azatutyun.am|

  • Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ ՆԳՆ-ն հայտնում է՝ զանգահ…

    📌 Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։
    📣 ՆԳՆ-ն հայտնում է՝ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
    📌 Աշխատանքներում ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
    Ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է գետը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի մի շարք բնա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով:

  • Հարավային Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայից թռիչքից կարճ ժամանակ անց ԱՄՆ…

    🛩 Հարավային Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայից թռիչքից կարճ ժամանակ անց ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչը վթարի է ենթարկվել։ Զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ Boeing-ի երկու աշխատակից։
    📌 Վթարի պատճառը դեռևս պարզված չէ, հետաքննությունը կարող է տևել մինչև 30 օր, պատճառի հետագա վերլուծությունը՝ ավելի քան վեց ամիս։ |1lurer.am|

  • ԵՊՀ-ն պարզաբանել է՝ կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կա…

    💬 ԵՊՀ-ն պարզաբանել է՝ կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կառավարման մոդելի վերանայումը և ռեսուրսների առավել արդյունավետ բաշխումը ԵՊՀ-ում սկսվել են դեռևս 2021-2022թթ. և հետագա տարիներին շարունակվել որպես համակարգային գործընթաց։ Այդ ընթացքում խոշորացվել կամ միավորվել է ավելի քան տասը ամբիոն:
    ℹ️ «Որևէ առանձին ամբիոնի վերաբերյալ որոշում չի կարող ներկայացվել որպես մեկուսացված կամ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ․ այն ԵՊՀ-ում շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանական մասն է»,- հայտնել են բուհից:
    🔗 Կարդալ ավելին