Category: Infocom

  • ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացն…

    🇷🇺🇦🇲 ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին։
    🗣 «ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները միայն ափսոսանք են առաջացնում։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ուսումնական ծրագրերի իրականացումը Հայաստանում դառնում է համակարգային. դրանք տեղի են ունենում ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։
    🔸 Այսինքն՝ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Մի ժամանակ նման բան անհավանական էր, բայց հիմա դա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում։ Արևմուտքը ընկալում է այս ազդանշանները, եզրակացություններ է անում և սկսում է Երևանին տանել դեպի ՌԴ-ի հետ առճակատում»,- ասել է Զախարովան։ |tert.am|

  • Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմության խորհուրդը կդիմի ՌԴ-ին՝ արտահան…

    🗣 Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմության խորհուրդը կդիմի ՌԴ-ին՝ արտահանման խնդիրները լուծելու համար։

    📣 Նրա խոսքով` այդ խնդիրները օր առաջ պետք է լուծվեն, քանի որ դրանից տուժում է ոչ թե իշխող ուժը, այլ հայ ժողովուրդն ու Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենը․ «Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն դա կանգնեցնելու։ Մենք այդ նախաձեռնությունը վերցնելու ենք մեզ վրա»,- ասել է Կարապետյանը։
    🗳 Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, նա նշել է, որ այդ նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հարցը պետք է քննարկվի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ և ճիշտ որոշում կայացվի։|arm.sputniknews.ru|
    📣 Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան 📌 «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը այս մասին հայտարարել է լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ ցանկանում է՝ այդ հանրահավաքը կոչեն «Ուժեղ և…

  • Դատարանը երեք ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը…

    ⚖️ Դատարանը երեք ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը։
    📌 Նույն գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
    ⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի։

  • ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներ…

    ⚖️ ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել:
    ◾️ ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14.210 եվրո՝ դատական ծախսերի համար:
    ◾️ Դիմումատուները նշել են, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հրադադարի կնքումից հետո հայկական կողմին փոխանցված մարմիններից մի քանիսը եղել են խոշտանգված՝ հակառակորդի զինված ուժերի կողմից: Բացակայել են գլուխները, ձեռքերը, ականջի բլթակները կամ մարմնի այլ մասերը:
    ◾️ Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները պնդել են, որ ադրբեջանցի զինվորները կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: |hetq.am|

  • Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում խորհրդային հուշարձանի պղծմա…

    🇷🇺 Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ։
    📣 Այս մասին «TASS»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «Հայաստանի իշխանության հետ կապված լրատվամիջոցները փորձում են Ռուսաստանին մեղադրել Գյումրում հուշարձանը պղծելու մեջ»։
    🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ: 🔸 «Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և…

  • Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան «Ու…

    📣 Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
    📌 «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը այս մասին հայտարարել է լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ ցանկանում է՝ այդ հանրահավաքը կոչեն «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
    🗣 «Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ»,- նշել է նա։
    ‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…

  • Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին․ Հայաստանի շախմատի ֆե…

    🇦🇲 Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին․ Հայաստանի շախմատի ֆեդերացիա
    📣 Ինչպես հայտնում են Ֆեդերացիայից, հաղթանակը գրանցվել է Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում։ Ֆեդերացիայից նշում են, որ Մագնուս Կարլսենը աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունի։

  • Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Բաքվում Իսլա…

    🇦🇿 Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026թ. տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ:
    📌 Նա հայտարարել է, թե Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին, չնայած «տուժել է օկուպացիայից և ավերածություններից»։
    🗣 «Արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և տեսնում են դրա օգուտները։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցին հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, ինչպես նաև 65 մզկիթների ոչնչացումը։ Նրանք խոզեր և այլ կենդանիներ պահում էին մզկիթներում։ Մենք սա չենք մոռանա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: |factor.am|

  • Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ…

    🇦🇿 Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։
    ‼️ Համաժողովի կազմակերպիչների թվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։ |azatutyun.am|
    📌 Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

  • Տեղական արտադրողներին աջակցելուն զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում …

    ‼️ Տեղական արտադրողներին աջակցելուն զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով:
    🗣 Գործադիրի այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել նախագծին, որով լրացուցիչ արտոնություններ է տվել հայաստանյան ջերմատնային տնտեսություններին: