Category: Infocom

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ նմանատիպ բոլոր դե…

    💬 Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ․ Նիկոլ Փաշինյան
    🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրեց ցուցարարներին ոստիկանության պատը ճեղքելու համար, որպեսզի «հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը:
    🔸 Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ:
    🗣 «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից․ «Այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»: |azatutyun.am|

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շ…

    🔸 Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Շենքի բոլոր մուտքերի դիմաց ոստիկանները պատեր են կազմել։ 📌 Նշենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստերը մեկնարկում են ամեն հինգշաբթի՝ ժամը 11։00-ին։ Օրվա և ժամի փոփոխության…

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդո…

    🤝 ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։
    🔸 Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ ՄԻ պաշտպանի և աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքներին։ Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները։ [ՄԻՊ]

  • Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հե…

    ❗️ Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։
    🔸 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
    🔸 Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
    🏥 Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
    [ՀՀ ԱՆ]

  • Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք …

    ‼️ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
    🎤 Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչներ։
    📣 Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։
    ⚖️ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ [ՄԻՊ]

  • 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքո…

    📌 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
    🔸 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
    [ՀՀ ԱՆ]

  • Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենքի մոտ։ …

    📢 Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենքի մոտ։ 🗣 «Վաղը առավոտյան ժամը 10։00-ին Կառավարության նիստն է։ Ժամը 09։00-ից սկսած՝ մենք բոլորս մեկ մարդու պես պետք է այնտեղ լինենք»,- ավելի վաղ հայտնեց Բագրատ Սրբազանը։

  • Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բ…

    ❗️Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:
    [Իրազեկ քաղաքացիների միավորում]

  • 22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով…

    ❗️22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։
    🔸 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ [ՀՀ ԱՆ]