Category: Infocom

  • Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանա…

    📢 Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բիրտ ուժի դեպքերի վերրաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել․
    ❗️«Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
    🗣Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։
    📌Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար» ։

  • ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտա…

    📢 ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․
    🗣 «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։
    🔸 Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին» ։

  • Տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բա…

    📢 Տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։

  • Ոստիկանությունն այսօր բացել է Դեմիրճյան փողոցը, իրավապահ մարմինների ծառայողներն …

    👮‍♂️Ոստիկանությունն այսօր բացել է Դեմիրճյան փողոցը, իրավապահ մարմինների ծառայողներն էլ չեն հսկում խորհրդարանի ցանկապատները։

  • ՀԱՊԿ քարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակ…

    📢 ՀԱՊԿ քարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին․
    🗣 «Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի մասնակցության նկատելի նվազմանը, այն (խմբ․ Հայաստանը) մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։ |armenpress.am|

  • Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքաց…

    📌 Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։

    🗣 Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։
    [ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան] |armenpress.am|

  • Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տա…

    🗣 Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են:
    📍 ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ խնդրին տեղյակ են․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- ասված է հարցման պատասխանում։
    📎 Կարդալ ավելին

  • Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայա…

    🇦🇲🇷🇺 Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։
    🗣 ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։ Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։
    [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

  • Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խ…

    Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։
    Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։
    Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։
    #վճարովի_բովանդակություն

  • ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդ…

    🇦🇲🇺🇸ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։
    📌 Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]