Category: Infocom

  • Այս անգամ հանդիպում ենք սեպտեմբերի 16-ին. սպասվող Գիտարբուքը «Կրթություն. սոցիոլ…

    Այս անգամ հանդիպում ենք սեպտեմբերի 16-ին. սպասվող Գիտարբուքը «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք» թեմայով է։ Սոցիոլոգ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — կրթությունը որպես…

    #Գիտարբուք Սոնա Բալասանյանի հետ

    #Գիտարբուք՝ «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք» թեմայով

  • Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Ստ…

    🇦🇲🇫🇷 Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։
    🔸Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են…

    🇪🇺 Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները:
    ❗️Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։ Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։ |azatutyun.am|
    📷 Լուսանկարում՝ Չեխիայի Լիպովա-Լազնե գյուղում Ստարիկ գետի վարարման տեսարանն է՝ տեղացած հորդառատ անձրևից հետո/EPA-EFE:

  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Այս մասին հա…

    🇦🇲🇬🇪 Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
    📌 Նրան կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

  • Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունե…

    🇬🇪 Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով Գորիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, ասել է, որ անհրաժեշտ է «մեր մեջ ուժ գտնել» և ներողություն խնդրել այն բանի համար, որ [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի] «Ազգային շարժումը» 2008-ին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց:
    🗣 «12 տարի առաջ, խոսելով ձեզ հետ, ես շեշտում էի, որ եվրաինտեգրումը մեր ռազմավարական ընտրությունն է, բայց մենք չէինք կարող ընտրել մեր հարևաններին, և, հետևաբար, եվրաինտեգրմանը զուգահեռ, մենք ստիպված էինք ընդունել սկզբունքային, բայց ճիշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ», — նշել է Իվանիշվիլին։ |civilnet.am|

  • Հայաստանը Հնդկաստանի HAL ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինու…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը Հնդկաստանի HAL ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիկանացելու համար։ Hindustan Times թերթի փոխանցմամբ, ասել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ Հովհաննես Վարդանյանը, նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
    📌 Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարկում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը, նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։ Պաշտոյան ասել է, որ Հայաստանի Су-30 կործանիչները տարբերվում են Հնդկաստանի օդուժի Су-30МКИ տեսակի կործանիչներից։|azatutyun.am|

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում, և որ ՌԴ-ն պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից։
    🔸Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլյուս»։
    🚉 Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։|azatutyun.am|

  • ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումնե…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
    🗣 «Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով», — նշված է հաղորդագրությունում։|armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
    🔸 Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը և վերահաստատել է ԱՄՆ հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին։
    📌 Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ |tert.am|

  • Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գո…

    🇦🇲🇫🇷 Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
    📌 Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]