Category: Infocom

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի…

    🇦🇲🇪🇺 Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:
    🗣 Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
    📌 Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • ՆԳՆ շենքի դիմաց Վահե Ղազարյանին սպասող քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդութ…

    📌 ՆԳՆ շենքի դիմաց Վահե Ղազարյանին սպասող քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հեռացան այնտեղից և շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։
    🔸 Նրանք սպասում էին, որ Ղազարյանը դուրս կգա ԱԺ մեկնելու՝ բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը մասնակցելու համար։ Աժ-ում այս պահին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է ներկայացնում նախագիծը։ Փոխնախարարը հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչու Վահե Ղազարյանը չէ ԱԺ-ում՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։
    🗣 Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իրենք են թելադրելու՝ ով գործի գնա, ով՝ չէ․ «Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, հոգով, մտքով, նկարագրով էսօր մեռավ»։

  • «Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպե…

    💬 «Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպելու ընթացակարգ և ձևաչափ կա։ Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, դա կարող են ազատ անել»։
    🗣 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հնարավոր հանդիպմանը։
    📌 Ավելի վաղ վերջինս ասել էր, որ այլևս չի ցանկանում հանդիպել Փաշինյանի հետ։

  • Բագրատ Սրբազանը դիմեց Իլհամ Ալիևին՝ ասելով․ «Մենք ինչ կանենք մեր երկրում՝ ձեր գ…

    🗣 Բագրատ Սրբազանը դիմեց Իլհամ Ալիևին՝ ասելով․ «Մենք ինչ կանենք մեր երկրում՝ ձեր գործը չի։ Դուք ձեր տերերի հետ լավ անում եք ամեն ինչ մեր երկրի նկատմամբ։ Հետևաբար մենք ինչ անելու ենք, անելու ենք մեր ուզածով, ոչ թե ձեր։ Այսօր դուք ունեք ներկայացուցիչներ, որ ձեր ուզածներն են անում։ Վաղը պետք է ստիպված անեք այն, ինչ մենք ենք ասում»։
    📌 Նա անդրադարձավ այս թեմային՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը ցանկանում են տարածքներ հետ բերել։

  • Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, ո…

    🔸 Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
    📌 Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի վաղ Բագրատ Սրբազանին հայտնել էր, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունել նրան և առանձնազրույց ունենալ։ Վերջինս մերժել է այդ տարբերակը՝ ասելով, որ կսպասեն, մինչ Ղազարյանն ավարտի հանդիպումները և դուրս գա։

  • Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինե…

    ❗️ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինելու։
    💬 «Եթե դուք տեսնում եք եկեղեցու դեմ արշավ, ուրեմն՝ դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

  • Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր…

    💬 Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով․ Փաշինյանը՝ Կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
    🔸 «Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: … Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։
    🔸 Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը այն մասին է, թե նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ։ Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

  • Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էի…

    🔸 Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է ՆԳՆ դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Վահե Ղազարյանի հետ։
    🔸 ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է, որ Ղազարյանը հանդիպման է։ Նա հայտնել է նաև, որ ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
    🗣 Բագրատ Սրբազանը ասաց, որ կսպասեն, մինչև Վահե Ղազարյանը հանդիպումը ավարտի և դուրս գա շենքից։
    📌 ՆԳՆ խոսնակն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ, բայց ոչ «այս ֆորմատով»։

  • ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2023թ․ պետական բյուջեի կատարման մ…

    🔸 ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2023թ․ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: 🗣 Կատարողականը այս պահին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

  • Աղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսումԱղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսում#i…

    Աղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսում

    #infocom #ինֆոքոմ
    Դեբետ, Աղստեւ, Տաշիր գետերի վարարումը Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում հանգեցրել է աղետի։
    Զոհվել է 4 անձ, բնակավայրերից տարհանվել է 443 քաղաքացի։ Փլուզվել, ջրածածկվել են տներ, անասնագոմեր, հասարակական նշանակության շինություններ…