Category: Infocom

  • Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպել: Խոսելով …

    🔸 Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպել:
    💬 Խոսելով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Սրբազանն ասաց, որ «երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը»:
    🗣 Նա հայտնեց, որ գնալու է Ներքին գործերի նախարարություն՝ բացատրություն ստանալու նաև այս ամբողջ գործածի համար ու հարցադրում անելու՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս։

  • Հանրապետության տոնի առթիվ՝ մի խումբ անձանց շնորհվել են զինվորական կոչումներ և բ…

    ❗️ Հանրապետության տոնի առթիվ՝ մի խումբ անձանց շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ։ Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:
    🗣«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:
    🔸 Ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է: Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ»․- իր ելույթում ասել է նախագահը:

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում …

    🇦🇲🇦🇿🇷🇺 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը։
    🗣Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
    [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին] |azatutyun.am|

  • Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջ…

    🇦🇲🇦🇿🇹🇷Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի համաձայնագրի, որը կապահովի երկու երկրների միջև խաղաղությունը։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։
    📝Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր բարի կամքի ջանքերին, որոնք ուղղված են մշտական ​​խաղաղության հաստատմանը։

  • Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Համաձայն «Հայաս…

    🇦🇲🇷🇺 Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։
    🗣Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։ [ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան] |armenpress.am|

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ ան…

    🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով պատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դրանք անվանելով «հանրաքվե» Վրաստանի ապագայի համար․ «Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն։ 84 հոգի չի կարող սա որոշել, բայց մենք կարող ենք. մենք, բոլորս միասին»:
    🇪🇺 ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ «խոր ափսոսանք» հայտնելով վետոն չեղարկելու որոշման համար․ «Օրենքը հակասում է ինը քայլերից առնվազն երեքին, որոնք ԵՄ-ն նախանշել էր Վրաստանին անդամակցության համար: Մենք շարունակում ենք կանգնել վրաց ժողովրդի կողքին և ընդունում ենք ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»։
  • Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բար…

    🌊 Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։
    🛤 Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։
    🗣 Ալավերդցի Անժելա Մոսինյանը Դեբետի հեղեղման գիշերը պատուհանագոգին է լուսացրել․ «Բազմոցը լողում էր սենյակում, սառնարանը ջուրը շուռ էր տվել»,- պատմում է նա։
    Ալավերդին՝ աղետից 2 օր անց

    Ալավերդին՝ աղետից 2 օր անց

  • Դեբետի վարարման հետեւանքով աղետի գոտի դարձած Դեբետի հովիտը, 27-ը մայիսի, 2024թ․ …

    Դեբետի վարարման հետեւանքով աղետի գոտի դարձած Դեբետի հովիտը, 27-ը մայիսի, 2024թ․
    📷 Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
  • Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների …

    🇦🇲🇨🇳 Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս արհավիրքը։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն բան անել օգնելու համար։
    [Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաո Նին] |armeniasputnik.am|

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ը…

    🇬🇪Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա: |tert.am|