Category: Infocom

  • Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հ…

    ‼️ Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
    ⚖️ Հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲԸ անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Քննչական կոմիտեից փոխանցել են՝ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչ…

    💬 Քննչական կոմիտեից փոխանցել են՝ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ: |azatutyun.am|
    Քննիչները առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները՝ փոխանցում է Ազատությունը:

  • Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրու…

    Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
    📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն: |azatutyun.am|

  • Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ ՆԳՆ-ն հայտնում է՝ զանգահ…

    📌 Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։
    📣 ՆԳՆ-ն հայտնում է՝ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
    📌 Աշխատանքներում ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
    Ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է գետը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի մի շարք բնա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով:

  • Հարավային Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայից թռիչքից կարճ ժամանակ անց ԱՄՆ…

    🛩 Հարավային Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայից թռիչքից կարճ ժամանակ անց ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչը վթարի է ենթարկվել։ Զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ Boeing-ի երկու աշխատակից։
    📌 Վթարի պատճառը դեռևս պարզված չէ, հետաքննությունը կարող է տևել մինչև 30 օր, պատճառի հետագա վերլուծությունը՝ ավելի քան վեց ամիս։ |1lurer.am|

  • ԵՊՀ-ն պարզաբանել է՝ կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կա…

    💬 ԵՊՀ-ն պարզաբանել է՝ կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կառավարման մոդելի վերանայումը և ռեսուրսների առավել արդյունավետ բաշխումը ԵՊՀ-ում սկսվել են դեռևս 2021-2022թթ. և հետագա տարիներին շարունակվել որպես համակարգային գործընթաց։ Այդ ընթացքում խոշորացվել կամ միավորվել է ավելի քան տասը ամբիոն:
    ℹ️ «Որևէ առանձին ամբիոնի վերաբերյալ որոշում չի կարող ներկայացվել որպես մեկուսացված կամ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ․ այն ԵՊՀ-ում շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանական մասն է»,- հայտնել են բուհից:
    🔗 Կարդալ ավելին

  • 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բ…

    ‼️ 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, news.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։
    ‼️ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը 2 օր առաջ ահազանգել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել՝ նշելով, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամբ ստորագրված է, իսկ Հորմուզի նեղուցն արդեն մասնակիորեն բաց է նավագնացության համար և լիովին կբացվի հունիսի 19-ին։
    📌 G7-ի գագաթնաժողովի ընթացքում նա հայտնել է, որ տարածաշրջանում արդեն իսկ աշխատանքներ են տարվում հնարավոր ականային սպառնալիքների վերացման ուղղությամբ։|news.am|
    🇮🇷🤝🇺🇸 Իրանական Mehr-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը. 1․ Ռազմական գործողությունների հրատապ և անժամկետ ​​դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։ 2․ ԱՄՆ երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու և երկրի …

  • Հունիսի 17-25-ը կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը: Զոր…

    📣 Հունիսի 17-25-ը կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը:
    🔸 Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
    🔸 Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]