Category: Infocom

  • Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով, 11 սմ ընդամենը 15 օրում, հայտնել է…

    🌊 Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով, 11 սմ ընդամենը 15 օրում, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    📣 «2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։ Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:
    🔸 Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով»,- գրել է Ազիզյանը։

  • Լիբանանը կկրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Իսրայելի լիակատար դուրսբերումն իր տարա…

    🇱🇧🇮🇱 Լիբանանը կկրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Իսրայելի լիակատար դուրսբերումն իր տարածքներից և լիբանանցի գերիների ազատ արձակումը, հայտարարել է այդ երկրի վարչապետը:
    🗣 «Մենք անհամբեր սպասում ենք, որ մեր ժողովուրդը կկարողանա անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ իրենց քաղաքներ և գյուղեր հնարավորինս արագ, և կակտիվացնենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ վերակառուցման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար»,- հայտարարել է Նավաֆ Սալամը: |azatutyun.am|
    🇮🇱🇺🇸 Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի՝ Լիբանանին վերաբերող կետը: 🗞 Այս մասին գրում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին: 📌 Ըստ…

  • Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի…

    📣 Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները, հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը։
    🗣 «ՀՀԿ-ն կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։
    🔸 Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

  • Մեկ շինարարություն, մեկ անձ․ համաժամանակյա մասնակցություն շինարարության և տեխհսկ…

    Մեկ շինարարություն, մեկ անձ․ համաժամանակյա մասնակցություն շինարարության և տեխհսկողության մեջ

    📌«Ճանապարհ» ընկերությունը 2022-2024 թվականներին նորոգել է 3 ճանապարհ։ Այս շինարարությունների տեխհսկողը եղել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունը։ Այս ընկերություններին, սակայն, կապում է ոչ միայն շինարար-տեխհսկող համագործակցությունը, այլ նաև մեկ անձ՝ Էդուարդ Բեզոյանը։ «Ինֆոքոմը» պարզել է, որ նա միաժամանակ «Ճանապարհ» ընկերության սեփականատերն է և «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության մոտ 2%-ի բաժնետերը։ Ուսումնասիրած այս դեպքերում Էդուարդ Բեզոյանին պատկանող մի ընկերությունը կառուցել է, իսկ իր մասնակցությամբ մյուս ընկերությունը՝ վերահսկել շինարարությունը։
    🔍 Իսկ ոլորտը կարգավորող օրենքը ոչ միայն չի արգելում տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին վերահսկել իրենց հետ կապված անձանց շինարարությունը, այլ նաև միևնույն անձի մասնակցությունը նույն նախագծում աշխատող շինարար և տեխհսկող ընկերություններում։

  • Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է՝ Թեհրանն ուշադիր կհետևի Լիբանանում տեղի ունեցող զարգաց…

    🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է՝ Թեհրանն ուշադիր կհետևի Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին:
    🗣 «Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի մաս է կազմում: Մենք մեր որոշումը կայացնում ենք որոշակի չափանիշներով՝ Լիբանանի դեմ սիոնիստական կազմակերպության (Իսրայելի՝ խմբ.) իրականացրած այս ահաբեկչական հարձակումների պատճառով»,- լրագրողներին ասել է Էսմայիլ Բաղային։ |azatutyun.am|
    Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին․ մենք անկախ և ինքնիշխան ազգ ենք. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիր

  • Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ։ Հակոբյանը մեկնո…

    ✈️ Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ։
    📣 Հակոբյանը մեկնում է՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է որպես վարչապետի տիկին։
    📃 Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։ |hetq.am|

  • Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդի…

    📣 Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
    🗣 Հանդիպման ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։

  • Գեղամ Մանուկյանը ԱԱԾ տնօրենին հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչպես են Ռոբերտ Ք…

    📣 Գեղամ Մանուկյանը ԱԱԾ տնօրենին հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց»-ում արված կադրերը հայտնվել «Հայկական ժամանակ»-ում։
    🗣 «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշել է, որ կադրերը հատուկ վերահսկվող տարածքից են, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված։
    📌 «Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն», — նշել է նա։
    🔶 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը: 📌 Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։ 🗣 «Հերթական ապօրինությունն է այս իշխանությունների…

  • ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին, …

    🎓 ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին, պահանջում են մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը ԺՊ նշանակել նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանին։
    📣 «ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
    🗣 Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում», -նշված է հայտարարության մեջ։

  • Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստ…

    🇪🇺 Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։
    📣 Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։
    🗣 Նա հայտնել է, որ հանդիպել է  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով  իր համերաշխությունը։ |armenpress.am|