Category: Infocom

  • Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգ…

    🏙 Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր: Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։
    📌 Նա նշել է նաև, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ: |armenpress.am|

  • Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձան…

    🇸🇾 Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։
    🔸 Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։ Զինյալները պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։
    📌 Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», — հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

  • Բաքվում ձերբակալվել են Meydan TV անկախ լրատավամիջոցի առնվազն հինգ լրագրողներ՝ Ա…

    🇦🇿 Բաքվում ձերբակալվել են Meydan TV անկախ լրատավամիջոցի առնվազն հինգ լրագրողներ՝ Այնուր Գանբարովան, Այթաջ Ահմադովան, Խայալա Աղաևան, Նաթիգ Ջավադլին և Այսել Ումուդովան: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև անկախ լրագրող Ռամին Ջաբրայլզադեին, ինչպես հաղորդվում է՝ ֆինանսական մաքսանենգության կասկածանքով:
    🔸 Meydan TV-ն հայտնում է, որ ուժայինները լրատվամիջոցի ձերբակալված լրագրողների տները խուզարկել են, առգրավել նրանց սարքավորումներն ու անձնական իրերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: |azatutyun.am|

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գ…

    ⛪️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել  Փրկչի Խաչափայտի մասունքը։
    🔸 Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն է ասել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 
    📌 Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է Սուրբ պատարագ: |armenpress.am|

  • Դեկտեմբերի 7-ին Երևանի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանների…

    📛 Դեկտեմբերի 7-ին Երևանի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
    👩‍🚒 Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 13:42-ին։ Այրվել է բնակարանի (մոտ 65 քմ) գույքը:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբեր…

    🇫🇷 Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ 🔸 Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ 📌 Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019…

  • Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավել…

    🇬🇪🇪🇺 Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։
    📌 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը, ով հայտարարել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները դադարել են: «Սուտ և ցինիզմ: Եթե «փողոցներում բռնությունները դադարել են», ապա որն է այսօրվա դաժան ցրման իմաստը: Երեխաների առևանգում մայրերի՞ց. կանանց նկատմամբ վրե՞ժ»,- գրել է նա։ |hetq.am|

  • 36 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվե…

    36 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց, որի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
    Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս էր եկել Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժից զոհերի թիվը 25 000 է։

  • Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահ…

    🇦🇲🇧🇭 Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ռումինիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությ…

    🇷🇴 Ռումինիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությունը տեղի է ունենում վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց, որտեղ առաջատար էր թեկնածու Կալին Ջորջեսկուն հավաքած ձայների 23%-ով: Նա հայտնել է զրոյական նախընտրական…