Category: Infocom

  • Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն եր…

    🇮🇷 Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն երկրները, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կբախվեն հակամարտության էսկալացիայի հետևանքներին:
    🔹 «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին կոչ է արել մահմեդական երկրներին վերանայել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա հայտարարել է, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
    📌 Գեներալի մեկնաբանությունները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: |azatutyun.am|

  • «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը.Նարեկ Կ…

    🔶 «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը.
    Նարեկ Կարապետյան
    Արամ Վարդևանյան
    Դավիթ Ղազինյան
    Ռուբեն Մխիթարյան
    Արեգա Հովսեփյան
    Մամիկոն Ասլանյան
    Մարիաննա Ղահրամանյան
    Հայկ Սուքիասյան
    Արգիշտի Դարբինյան
    Իրինա Յոլյան
    Էդգար Ղազարյան
    Տիգրան Աբրահամյան
    Լենա Մաթևոսյան
    Անդրանիկ Գևորգյան
    Հայկ Ֆարմանյան
    Գրիշա Թամրազյան
    Լիանա Գասպարյան
    Վաղինակ Վարդանով
    Գառնիկ Դավթյան
    Լիանա Մանուկյան
    Հարություն Մնացականյան
    Վրույր Այվազյան
    Սյուզաննա Ավետիսյան
    Հարություն Հարությունյան
    Շիրազ Մանուկյան
    Անուշ Միրզոյան
    Անուշավան Մանուչարյան
    Հասմիկ Ենգորյան
    Արման Ավչյան

  • ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և…

    🇺🇸🇷🇺🇺🇦 ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և առաջընթաց արձանագրել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
    🗣 «Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դուք որոշակի ջանքերի ականատես կլինեք՝ պարզելու համար, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։
    📌 Նա ընդգծել է, որ բանակցությունների հնարավոր վերսկսումը դեռ չի երաշխավորում համաձայնության ձեռքբերումը։ |armenpress.am|
    🇺🇦🇷🇺 Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: 📌 Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան: |azatutyun.am|

  • Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրաժարվել է աշխարհի առա…

    ⚽️ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրաժարվել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը մասնավոր ներդրողների վաճառելու ծրագրերից, հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն:
    🗣 «Ուշադրությամբ լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք եզրակացության, որ նախագիծն այնպիսի բնույթի տարաձայնություններ է հարուցել, որոնք, անկախ աջակցության մակարդակից, այլևս չեմ համապատասխանում սկզբնապես առաջադրված նպատակի շահերին», — հայտարարել է Ինֆանտինոն:
    📌 Պոտենցիալ ներդրողների թվում էր Thrive Eternal ընկերությունը, որի հիմնադիրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայր Ջոշուա Քուշներն է: |azatutyun.am|

  • Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինա…

    🇺🇦🇷🇺 Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին:
    📌 Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան: |azatutyun.am|

  • «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալ…

    💡 «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
    📌 Նա հավելել է, որ ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
    ❗️Տեսանյութում ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 🗣 «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս…

  • Նեապոլի մոտակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում տեղի ունեցած 4,7 մագնիտու…

    🇮🇹 Նեապոլի մոտակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժից հետո շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը։
    📌 Երկրաշարժը վերջին չորս տասնամյակի ընթացքում ամենաուժեղն է եղել այս գոտու համար, հայտնում է Ansa-ն։
    🚨 Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ |news.am|

  • Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով։Որոշո…

    🇮🇹🇪🇸 Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով։
    🇫🇷Որոշումը գործնականում նշանակում է, որ Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ ծովային և օդային ուղղություններով, քանի որ երկու երկրների միջև ցամաքային սահման չկա։ Միաժամանակ Իտալիայի իշխանությունները կարգադրել են ուժեղացնել վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին։
    📌 Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի վաղ քննադատել էր Իսպանիայի իշխանություններին՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրա խոսքով՝ քաղաքից տարածված կադրերը ցույց են տալիս, որ «չվերահսկվող անօրինական ներգաղթը սպառնալիք է Եվրոպայի սահմանների անվտանգությանը»։ |factor.am|
    🇺🇸🇪🇸 Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսպանիայում ներգաղթյալների ներխուժումը: 🗣 «Դա վատ կառավարում է, շատ լիբերալ օրենսդրություն։ Այն նման է հարյուր հազարավոր մարդկանց երկրի ներխուժմանը։ 🔸 Նույնը տեղի կունենա նաև մեզ հետ, եթե հանրապետականները չընտրվեն, միայն ավելի…

  • Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղա…

    🔹 Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումը ստորագրել է հուլիսի 30-ին։
    📌 Լևոնյանը կվերցնի պատգամավորական մանդատը Ազգային ժողովում։

  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պաշտոնական նամակով կրկին դիմել է Նի…

    ✉️ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պաշտոնական նամակով կրկին դիմել է Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին` Բաքու կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով:
    🗣 «Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության, պատվիրակության սահմանափակ կազմով կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը»,- նշել է նա։
    🔗 Կարդալ ավելին
    ✉️ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակներով դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին, ԿԽՄԿ նախագահին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ 📣 Նամակները վերաբերել են նախաձեռնությանը, որի շրջանակում նա մտադիր է կազմակերպել կանանց…