Category: Infocom

  • Վաղվանից Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամ…

    🚫🚘 Վաղվանից Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ստիպված է լինելու հերքել. Դրմեյանը` Փաշինյանի հայտարարության մասին Լիպարիտ Դրմե…

    📣 Ստիպված է լինելու հերքել. Դրմեյանը` Փաշինյանի հայտարարության մասին
    🗣 Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն, իսկ ինքը գործել է հանուն «մեկ սուբյեկտի, եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է»։
    📌 «Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում», — գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դրմեյանը։
    ⚖️ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այս մասին Դատախազությունից հայտնել են news.am-ին։ 📌 Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր խոսել էր ՀԷՑ-ի՝ արբիտրաժում հաղթանակի մասին։ Նա, հավանաբար նկատի ունենալով վարչապետի…

  • Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթը …

    ⚖️ Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🔸 Վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
    🔸 Անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում: |1lurer.am|
    [Քննչական կոմիտե]
    ⚖️ Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 🗣 «Ընտանիքներում բռնության թեմայի…

  • Ծառուկյանի գործընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությա…

    ⚖️ Ծառուկյանի գործընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ․ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյան
    📌 Վեճը վերաբերում է Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկիի ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են «Արարատցեմենտ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի վելնես կենտրոն», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարան» ընկերություններին։
    📣 «Գործը վերաբերում է նրան, որ ՀՀ կառավարությունը իրականացրել է գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։»։

  • 19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չեն արձանագրվել. ՄԻՊ Անահի…

    📣 19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չեն արձանագրվել. ՄԻՊ Անահիտ Մանասյան
    🗣 Մանասյանը, պատասխանելով լրագրողների՝ զինծառայողի հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ հարցերին, ասաց, որ անձը տարբեր հարցերով է կիսվել, այդ թվում հենց հոգեբանական վիճակով, իսկ ինքը խոստացել է, որ քննարկված հարցերն ու խնդիրները չեն դառնալու հրապարակային։
    📌 Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները։ Մասնավորապես, անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նա կարող է շարունակել զինվորական ծառայությունը և արդյոք պիտանի է դրան: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ նման գնահատական պետք է տան իրավասու մասնագետները։ |arm.sputniknews.ru|
    ❗️🏥 ՄԻՊ Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ առանձնազրույց է ունեցել զինծառայող Ա. Հ.-ի հետ, լսել նրան մտահոգող խնդիրները։ 📄 Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ 📌 Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին հասցեավորվում են ըստ…

  • ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք…

    ⚖️ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այս մասին Դատախազությունից հայտնել են news.am-ին։
    📌 Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր խոսել էր ՀԷՑ-ի՝ արբիտրաժում հաղթանակի մասին։ Նա, հավանաբար նկատի ունենալով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, ասել էր․ «Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին, մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք»։
    🔸 Ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ քննե՞լ են՝ սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս:

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով,…

    ⚖️ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա այսօր։
    📌 Այս մասին հայտնել է Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։
    👨‍⚖️ Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց՝ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 🗣 «Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում»,- նշել…

  • Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին…

    🔸 Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին՝ խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (հավանաբար նկատի ունի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։
    🔸 Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցույթունում՝ խմբ.)։
    🔸 Ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ քննե՞լ են՝ սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս: Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ցանկանում խախտել, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ պետք է քննարկի հարցը, որ հնարավոր է՝ մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ է եղել կառավարությունում։
    [Նիկոլ Փաշինյան] |arm.sputniknews.ru|
    Վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային
    իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

  • Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը: Նշենք,…

    Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը:
    📌 Նշենք, որ ներկայիս քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավոր է ընտրվել և ստանձնելու է մանդատը:

  • Փաշինյանը որոշում չունի՝ ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցու…

    🇦🇲🇹🇷 Փաշինյանը որոշում չունի՝ ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում:
    🗣 «Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: |arm.sputniknews.ru|