🤝 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: 📌 Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին: [ՀՀ ԱԺ]
📌 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը: 🇦🇲 Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասաց…
🇵🇱 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ջանք կգործադրեն, որ Հայաստանին ներգրավեն եվրոպական ընտանիք։ 🗣 «Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», — ընդգծեց Անջեյ Դուդան։ 🔸 Նրա խոսքով՝ Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով․ «Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»։ 📌 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքները դադարեցվել են։ |armenpress.am|
🗣 Հովիկ Աղազարյանը հաստատեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց մանրամասներ չհայտնեց։ 💬 Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլը գրել է՝ Սիմոնյանը սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված Աղազարյանին, վերջինս ասաց. «Ես կուզեի՝ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան էն որ ինքը արեց իմ գլխին: Ավելի լավ էր՝ սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսեց: Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել ա ինձ ուրիշ իմաստով»:
❗️ ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն։ 🗣 «Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների…
‼️ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: ⚖️ Նշենք, որ դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր էր հասցեագրել Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001թ. փետրվարի 25-ին, 2005թ, օգոստոսի 23-ին, 2007թ. փետրվարի 5-ին և 2007թ. դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ: [ՀՀ գլխավոր դատախազություն]
‼️ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: ⚖️ Նշենք, որ դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր էր հասցեագրել Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001թ. փետրվարի 25-ին, 2005թ, օգոստոսի 23-ին, 2007թ. փետրվարի 5-ին և 2007թ. դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ: [ՀՀ գլխավոր դատախազություն]
⏳ Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ դառնալով 7 օր՝ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով: ‼️ Բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը ավարտական փուլում է, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։ [Երևանի քաղաքապետարան]
Ուղեվարձը 100 դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ 🪙 «Հետք»-ը Երևանի քաղաքապետարան հարցում է ուղարկել, թե կա՞ որևէ իրավական ակտ, որի համաձայն՝ 100 դրամանոցով կամ QR կոդով վճարումը դարձել է պարտադիր: Քաղաքապետարանից 5 օր անց պատասխանել են, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում: Փաստորեն Երևանի քաղաքապետարանին 30 օր է հարկավոր պարզելու՝ իրենց պահանջի հիմքում որևէ իրավական ակտ կա, թե՞ ոչ: 💬 Արդարադատության նախարարությունից նշել են, բարձրացված հարցերը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից: 🏦 ԿԲ-ից հայտնել են, որ ՀՀ ԿԲ թողարկած և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով ՀՀ-ի՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: |hetq.am|