Category: Infocom

  • Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների…

    ‼️ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:
    ⚖️ Նշենք, որ դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր էր հասցեագրել Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001թ. փետրվարի 25-ին, 2005թ, օգոստոսի 23-ին, 2007թ. փետրվարի 5-ին և 2007թ. դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների…

    ‼️ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:
    ⚖️ Նշենք, որ դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր էր հասցեագրել Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001թ. փետրվարի 25-ին, 2005թ, օգոստոսի 23-ին, 2007թ. փետրվարի 5-ին և 2007թ. դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ դառնալով 7 օր՝ տոմսա…

    Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ դառնալով 7 օր՝ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով:
    ‼️ Բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը ավարտական փուլում է, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ուղեվարձը 100 դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ «Հետք»-ը Ե…

    Ուղեվարձը 100 դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ
    🪙 «Հետք»-ը Երևանի քաղաքապետարան հարցում է ուղարկել, թե կա՞ որևէ իրավական ակտ, որի համաձայն՝ 100 դրամանոցով կամ QR կոդով վճարումը դարձել է պարտադիր: Քաղաքապետարանից 5 օր անց պատասխանել են, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում: Փաստորեն Երևանի քաղաքապետարանին 30 օր է հարկավոր պարզելու՝ իրենց պահանջի հիմքում որևէ իրավական ակտ կա, թե՞ ոչ:
    💬 Արդարադատության նախարարությունից նշել են, բարձրացված հարցերը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից:
    🏦 ԿԲ-ից հայտնել են, որ ՀՀ ԿԲ թողարկած և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով ՀՀ-ի՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: |hetq.am|

  • ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը, որը ներկայումս ֆինանսների նախարարի տեղ…

    ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը, որը ներկայումս ֆինանսների նախարարի տեղակալն է:
    Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

  • Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցեր…

    🌨 Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
    ❄️ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։ Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։
    🥶 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին,…

    🇦🇿🇺🇸 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից:
    🔸 Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու համար։ |tert.am|

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճ…

    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար:
    📌 Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: [ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |armeniasputnik.am|

  • Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդ…

    ⚖️ Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։
    🔸 Ալումյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԿԿՀ-ի 2021 թ-ի որոշումն իրեն 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկելու մասին։ Հանձնաժողովը որոշել էր տուգանել Ալումյանին՝ սահմանված ժամկետներում գույքի և եկամուտների 2020 թ-ի հայտարարագիր չներկայացնելու համար։
    📝 Ալումյանը ներկայացրել է 2 փաստարկ՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում պահանջվում է ներառել այնպիսի տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել, և պաշտոնյայի ընտանիքի անդամների համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանված չէ: |factor.am|

  • Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնակա…

    📢 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն
    📌 «ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։
    🔸 Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը»,- ասված է միության հայտարարության մեջ։