Category: Infocom

  • Ուկրաինան կորցրել է ՌԴ Կուրսկի մարզում օգոստոսյան ներխուժման ընթացքում գրաված տ…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան կորցրել է ՌԴ Կուրսկի մարզում օգոստոսյան ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։
    🗣 «Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1,376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումների ծավալը», — Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ |tert.am|

  • Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ո…

    🇮🇷🇷🇺 Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։
    📌 Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի», հայտնում են Իրանի հյուպատոսությունից: Ավելի ուշ ուսանողներին ազատ են արձակել Իրանի հյուպատոսության միջամտությամբ:
    🔸 Իր հերթին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի գրառմամբ դատապարտել է «ցանկացած վատ վերաբերմունք իրանցի ուսանողների նկատմամբ»:

  • ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկս…

    🇺🇦🇷🇺 ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։
    🔸 Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը։
    🔸 Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: |azatutyun.am|

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագա…

    ❗️ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
    🗣 «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», — ասել է ՆԱՏՕ–ի մամուլի խոսնակ  Ֆարահ Դախլալլահին: |armenpress.am|
    🔸 Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում մտադիր է լքել ՆԱՏՕ-ն։

  • Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4․3 մագնիտուդով …

    📍 Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4․3 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:
    📌 էպիկենտրոնը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք է: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել: Հաղորդվո…

    🇱🇧🇮🇱 Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել:
    📌 Հաղորդվում է, որ ավիահարվածների հետևանքով ավերվել է 8–հարկանի շենք։ Reuters–ի ականատեսներն ասել են, որ պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: |tert.am|

  • Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանու…

    📌 Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 🔸 Դիտարկմանը,…

  • Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը ԱԺ-ում, նշել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։
    🗣 «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում ԱԺ։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ |armenpress.am|

  • Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրակա…

    🚙 Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
    🗣 «Մենք նախ կպայմանավորվենք, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի»,- ասել է նա: |tert.am|

  • Մենք հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք փարատել Ադրբեջանի մտավախությունը …

    🇦🇲🇦🇿 Մենք հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք փարատել Ադրբեջանի մտավախությունը տարածքային պահանջների մասին. Փաշինյան 🗣️ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սահմանադրության հետ կապված փաստարկները՝ ընդգծելով, որ այն բանակցային գործընթացի սեղանի շուրջ չի քննարկվել։…