Category: Infocom

  • ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լր…

    ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է
    👨‍⚖️ Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։ Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու է քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։
    ⚖️ Հենց այսպիսի իրավիճակում են ՀՀ այն դատավորները, որոնց ԲԴԽ-ն ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։
    ❗️ ՄԻԵԴ֊ը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը ՀՀ օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը, սակայն վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որն առ այսօր չի գործում։

  • Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի…

    🇦🇲🇺🇸 Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ. դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը։
    🤝 Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ, և կազմակերպվեց հանդիպումը չնախատեսված կարգով, և տեղի է ունեցել հանդիպումը, այն բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն դա տետ ա տետ խոսակցություն չի եղել:
    🗣 Հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը նշանակում է, որ մեր հարաբերություններում կա դինամիկա, այդ դինամիկան պետք է պահել և զարգացնել։ Ես ուզում եմ ո՛չ նեգատիվով ծայրահեղության մեջ ընկնենք, ո՛չ պոզիտիվով ծայրահեղության մեջ ընկնենք, վերաբերվենք որպես աշխատանք, որն արվում է, և պետք է ավելի լավ և ավելի հետևողական շարունակենք անել։
    [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

  • Այսօր կառավարության շենքի մոտ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք…

    🪧 Այսօր կառավարության շենքի մոտ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ։ 🗣 «Դա սնանկացնելու է մեր բոլոր ԱՁ-ներին։ Դեռ նոր օրենքը ուժի մեջ է մտել, բայց արդեն բոլոր…

  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը …

    🚌 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
    🚏 Ստուգայցերը իրականացվում են ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։
    [Երևանի քաղաքապետարան]

  • «Գիտուժ» նախաձեռնությունը իր խիստ անհամաձայնությունն է հայտնում ԳՀՓՄ (գիտահետազ…

    📣 «Գիտուժ» նախաձեռնությունը իր խիստ անհամաձայնությունն է հայտնում ԳՀՓՄ (գիտահետազոտական և փորձարարական մշակումներ) աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։
    📌 «ՀՀ կառավարության գործելաոճը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ առկա կարգավորման մշակման փուլերում, խնդրահարույց է եղել։ Չնայած ՀՀ վարչապետի մոտ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը, կառավարությունը չի ապահովել մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը գործընթացի սկզբնական փուլում և դրա փոխարեն քննարկման է ներկայացրել արդեն պատրաստի նախագծեր։ Մենք գնահատում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության հետ ընթացող քննարկումները և նրանց պատրաստակամությունը լսելու մեր դիտարկումները, սակայն առկա ձևաչափերը չեն ապահովում փաստարկված դիրքորոշման ներկայացման և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու արդյունավետ հնարավորություն»։

  • Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը: ԱԺ-ն 61 կողմ, 35 ձեռնպահ ձա…

    ‼️ Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը: ԱԺ-ն 61 կողմ, 35 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:
    💬 Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնել է. «Օրինագծով առաջարկում է դեռ 2020-ին հիմնադրված աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Օրինագծով սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը: Նոր համակարգի ղեկավարը կլինի բանակային կորպուսի հրամանատարը»:
    🔸 Ըստ օրինագծի հեղինակների՝ տեղական պաշտպանության ուժերը կդառնան զորամասերի կազմում գործող աջակցող ստորաբաժանումներ։
    🔸 Սարգսյանի խոսքով Տեղական պաշտպանության ուժերը կհամալրվեն կամավորության սկզբունքով՝ տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված, պահեստազորի երկրորդ խմբում ներառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Նրանց հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք, սակայն, չեն համարվի զինվորական ծառայության պայմանագրեր։

  • Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառ…

    Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
    🗳 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 61 կողմ, 29 ձեռնպահ և 7 դեմ ձայներով ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է՝ դեմ են քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՄ-ին ան…

    🗣 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է՝ դեմ են քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին․ խմբակցությունից նշում են՝ այն Հայաստանի համար շոշափելի և իրական վտանգներ է պարունակում 🔸 «Կարևոր ենք համարում նշել, որ «օրինագիծը»…

  • ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամա…

    🇦🇲🇪🇺 ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ Հայաստանը շատ արժեքավոր է Եվրոպական միության համար․ «Եվ Եվրոպական միությունն էլ Հայաստանի կարիքն ունի…

  • ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը: Պարզվել է,…

    ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը:
    🔍 Պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ.-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ.-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ.-ի անօրինական միգրացիան:
    ⚖️ Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: