Category: Infocom

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։   Նո…

    🇦🇲🇭🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ 
     

    🤝 Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, …

    🇷🇺⚖️ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որը ՌԴ իրավապահների պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մասնակցել է պատերազմին։

    📌 Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը վարձկանների հավաքագրման և մասնակցության համար։ ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով, ընդգրկվել Ուկրաինայի «տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում», մասնակցել ռազմական գործողություններին։
    📌 Նշվում է, թե ՀՀ քաղաքացին, իբր, ընդունել է մեղքը և «սպառիչ ցուցմունքներ» տվել։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ենթարկել։ Բալյանը կամ նրա ներկայացուցիչները ՌԴ իրավապահների պնդումները մինչ այս պահը չեն մեկնաբանել։|azatutyun.am|

  • Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին…

    🇩🇪 Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
    📌 Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը, խոսելով որոշման նշանակության մասին, նշել է, որ որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։
    🗣 «Այս որոշումը նրանով է նաև կարևոր, որ շուտով լինելու է Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ։ Կարևոր է, որ դատարանին ինչ-որ ձևով հասանելի լինի Գերմանիայի դատական համակարգի փաստագրումը»։ |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավ…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: 🗣 «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված…

  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարական…

    📃 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
    Հրաժարականի պատճառները հայտնի չեն: [ՍԱՏՄ]|news.am|

  • Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջա…

    🇦🇿 Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»:
    🗣 «Հայ ռևանշիստների հետ մեկտեղ, որոշ խոշոր երկրներ, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու ղեկավարությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և երբեք չմոռանան ինչ, ինչպես և երբ անելը իմանալու ռազմավարության ուժի և «երկաթե բռունցքի» մասին: Նրանք պետք է իմանան, որ տարածաշրջանում ստեղծվող ցանկացած ռազմական հակամարտություն ու դրա մեջ Ադրբեջանի բռնի ներքաշումը ավելի լուրջ հետևանքներ կբերեն տարածաշրջանի համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հոդվածում։
    🔸 Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է նաև, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավոր…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին:
    🗣 «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:

  • Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք: Այս մասին հայտարարել է Դ…

    🇺🇸🗣 Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:
    🇷🇺💬 Հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով. «Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ»: |tert.am|

  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին: Նա նշել …

    🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին: Նա նշել է, որ «այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհին»: 📍 Օրբանը Թրամփին աջակցություն էր հայտնել դեռևս քարոզարշավի ընթացքում: Թրամփի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ որ նախագահ…

  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայի և Երևանի հարաբերությու…

    🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայի և Երևանի հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
    🗣 «Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների հասնելու համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (խոսքը սահմանազատման գործընթացի մասին է՝ խմբ.) այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է նախարարը։ |hetq.am|