Category: Infocom

  • ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ն…

    🇺🇸 ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար պատճառաբանելով, որ այդ երեք երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը ԱՄՆ կանխելու համար։ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։
    🇲🇽 Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կարգադրել է մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի որոշման:
    🇨🇳 Չինաստանի կառավարությունը, իր հերթին, կիրակի օրը դատապարտել է այս սակագնի սահմանումը: Պեկինը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վիճարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի սակագները:
    🇨🇦 Կանադան ևս հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի նոր սակագների դեմ: Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։|azatutyun.am|

  • Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տա…

    ‼️ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ 📌 ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ…

  • ԱԱԾ-ն պարզաբանում է, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում …

    ❗️ ԱԱԾ-ն պարզաբանում է, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են՝ Միլադ Ղահրամանիաֆշար Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու Մեհդի Մոհամմադի Համեդ Ազիզի Մալեկի Նադեր Ղաֆարի 📣 «Նշված…

  • Համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավար…

    ❗️Համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական…

  • Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագու…

    ❗️Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում են Լիբանանի Ազգային Առաջնորդարանից։
    📌 Ըստ Լիբանանի Հայ Համայնքի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ վարդապետը դանակի մի քանի հարված է ստացել։

  • Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կա…

    🇷🇺 Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։
    🔸 Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար: |armenpress.am|

  • «Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի ա…

    🇺🇸🇮🇷 «Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», — «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
    🗣 «Մեր միջուկային օբյեկտները գտնվում են Իրանի ողջ տարածքով մեկ և հագեցած են ՀՕՊ հզոր միջոցներով։ Այնպես որ, կարծում եմ՝ նման հարձակումը գրեթե անհնարին է», — նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
    📌 Դրա հետ մեկտեղ, ըստ Արաղչիի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այնուամենայնիվ, որոշեն հարվածել Իրանին, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ |azatutyun.am|

  • Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սա…

    🚍 Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք: 📌 Նշենք, որ մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք…

  • Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ …

    ❗️Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։
    📌 Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։
    [ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան]

  • 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցան…

    📊 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
    📌 Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետևյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝14.5 տոկոս, առևտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս։