Category: Infocom

  • Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առ…

    🇱🇧 Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առնվազն 20 արկ է արձակվել։
    🗣 Շրջանի նահանգապետ Բաչիր Խոդրն ասել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել և 35-ը վիրավորվել հարձակման հետևանքով։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի ուղղությամբ՝ Լիբանանի տարածքից արձակվել է 50 արկ։ Օբյեկտների մի մասը որսացել են ՀՕՊ համակարգերը, մնացածը ընկել են բաց տեղանքում։

  • Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նա…

    🇹🇷🇺🇸 Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    🗣 «Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։ |ermenihaber.am|

  • «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակ…

    ⚖️ «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին․ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողության սահմանմամբ։ 📺 Նրանք երեք ամիս չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքասթն ու այլ հաղորդումներ։

  • Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է …

    ⚖️ Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան։
    🔸 ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ն 2011-2014թթ. խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:
    [Գլխավոր դատախազություն]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։   Նո…

    🇦🇲🇭🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ 
     

    🤝 Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, …

    🇷🇺⚖️ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որը ՌԴ իրավապահների պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մասնակցել է պատերազմին։

    📌 Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը վարձկանների հավաքագրման և մասնակցության համար։ ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով, ընդգրկվել Ուկրաինայի «տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում», մասնակցել ռազմական գործողություններին։
    📌 Նշվում է, թե ՀՀ քաղաքացին, իբր, ընդունել է մեղքը և «սպառիչ ցուցմունքներ» տվել։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ենթարկել։ Բալյանը կամ նրա ներկայացուցիչները ՌԴ իրավապահների պնդումները մինչ այս պահը չեն մեկնաբանել։|azatutyun.am|

  • Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին…

    🇩🇪 Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
    📌 Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը, խոսելով որոշման նշանակության մասին, նշել է, որ որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։
    🗣 «Այս որոշումը նրանով է նաև կարևոր, որ շուտով լինելու է Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ։ Կարևոր է, որ դատարանին ինչ-որ ձևով հասանելի լինի Գերմանիայի դատական համակարգի փաստագրումը»։ |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավ…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին: 🗣 «Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված…

  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարական…

    📃 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
    Հրաժարականի պատճառները հայտնի չեն: [ՍԱՏՄ]|news.am|

  • Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջա…

    🇦🇿 Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»:
    🗣 «Հայ ռևանշիստների հետ մեկտեղ, որոշ խոշոր երկրներ, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու ղեկավարությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և երբեք չմոռանան ինչ, ինչպես և երբ անելը իմանալու ռազմավարության ուժի և «երկաթե բռունցքի» մասին: Նրանք պետք է իմանան, որ տարածաշրջանում ստեղծվող ցանկացած ռազմական հակամարտություն ու դրա մեջ Ադրբեջանի բռնի ներքաշումը ավելի լուրջ հետևանքներ կբերեն տարածաշրջանի համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հոդվածում։
    🔸 Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է նաև, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։