Category: Infocom

  • Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և …

    🚶🏻Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։
    🗣 Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց՝ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։
    📌 Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «Մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։
    🏫 Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։

  • Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղ…

    🚧 Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում տեղի ունեցող ակցիաներին։
    👮🏻‍♂️ Փակված հատված ժամանեցին ոստիկանության ծառայողներ․ երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվեց, սակայն մասնակիցները դեռ տեղում են՝ շարունակելու անհնազանդության ակցիան։

  • Կիրանցում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկան…

    🗣 Կիրանցում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: 🔸 Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկաններին և սեռական…

  • ՌԴ-ն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում են…

    🇷🇺🇦🇲🇦🇿 ՌԴ-ն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
    [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման որոշման դեմ բողոքի ակցիաների մասին հարցին]

  • Քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքե…

    📌Քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տալիս դրանց երթը։ 👮‍♂️Ոստիկանության ուժերը փորձում էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից, երբ նրանց միջեւ բախում սկսվեց, ոստիկանները…

  • Էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառու…

    Էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

    🗣 Փաշինյանը անդրադարձավ պարբերաբար հնչող հարցին՝ «ինչու են գյուղերը տալիս թուրքերին»․ «Ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի՞ համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է»։
    📌 Փաշինյանի խոսքով՝ վերջերս կուսակցական ֆորմատով փակ քննարկմանը ևս «չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու» հարցին է անդրադարձել, և այն ինչ ասել է այնտեղ Գավառում ևս կհնչեցնի․ «Ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ»։

  • Համացանցում տեսանյութ է տարածվել Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվո…

    ❗️Համացանցում տեսանյութ է տարածվել Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: 📌 ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը…

  • 2018 թ. Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ-ի դռները, լուսամուտն…

    🇦🇲 2018 թ. Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ-ի դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի: Գիտեինք նաև, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել:
    📌 2018թ. մենք որոշեցինք, որ մենք տան տեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետև ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի:
    [Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Քաղաքացու օրվա առթիվ]

  • ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցու…

    👮‍♂️ ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ 🗣 «Ակցիայի 3 մասնակից ՎԻՎ 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար…

  • Կիրանցում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև…

    ❗️ Կիրանցում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։