Category: Infocom

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում հայտարարել է, որ խորհրդար…

    ❗️Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը:
    📌 Իր հերթին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում հնչեցրած ելույթում շնորհավորել է հանդիսատեսին ընտրություններում իր թիմի ենթադրյալ հաջողության համար:

  • Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտր…

    🇬🇪 Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք LIVE թարմացումներով ներկայացրել է OC Media-ն։ Հիմնական խախտումները եղել են․ 🔸 «Մտիս Ամբեբի»-ի առցանց լրատվական կայքի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին հաղորդել է…

  • ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին՝ հայտարարել է երկրում Ամերիկայի դեսպանատունը՝ X-ի իր էջում։
    📌 Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և «ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»։
    🔸 53-ամյա Իբադօղլուն ճաղերի ետևում էր հայտնվել անցած տարվանից՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներից հետո։ Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո այս տարվա ապրիլին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով:|azatutyun.am|

  • Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով …

    📌 Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

  • «Հայկական Եվրաքվեի» շտաբը հայտարարություն է տարածել, որ ստորագրահավաքը ավարտված…

    🇪🇺🇦🇲 «Հայկական Եվրաքվեի» շտաբը հայտարարություն է տարածել, որ ստորագրահավաքը ավարտված է և անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքագրվել է 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ։
    🔸 «Սա կարեւոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում եւ Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։
    🔸 Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը:
    Կեցցե՛ ազատ, անկախ եւ եվրոպական Հայաստանը», — նշված է «Հայկական Եվրաքվեի» հայտարարությունում։

  • Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՄԻՊ-ի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներ…

    ❗️Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՄԻՊ-ի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։
    📌 Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ:
    Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:
    [ՀՀ ՄԻՊ]

  • Կադրեր, որտեղ ընդդիմադիր դիտորդը ֆիզիկական բռնության է ենթարկվում Վրաստանի Մարնե…

    ❗️Կադրեր, որտեղ ընդդիմադիր դիտորդը ֆիզիկական բռնության է ենթարկվում Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում։
    📌 Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող Ալիք Մեդիա լրատվամիջոցը, դեպքին անդրադարձել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նշելով, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով։
    🔸 Նշվում է, որ Մարնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:

  • 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպք…

    📌 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
    🗣 «Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է», — նշել է Աբրահամյանը։

  • Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են մի քանի քվեաթերթիկներ լցնում Վր…

    ❗️Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են մի քանի քվեաթերթիկներ լցնում Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատարածքի քվեատուփի մեջ։
    📌 Նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է, որ նույն տարածքում միջադեպը նկարահանող անձը ենթարկվել է ֆիզիկական բռնության։
    📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշել են, որ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

  • Վրաստանում իրենց քվեարկությունն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, …

    🇬🇪 Վրաստանում իրենց քվեարկությունն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
    🗣 «Մենք պետք է հիշենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն»,- ասել է Կոբախիձեն:
    📌 Նախագահ Զուրաբիշվիլին էլ նշել է, որ քվեարկել է նոր Վրաստանի օգտին․ «[…] Այն Վրաստանի օգտին, որի համար եկել եմ այս երկիր 22 տարի առաջ: Այս գիշեր մենք հաղթող ենք լինելու, ոչ ոք չի պարտվելու, քանի որ Վրաստանը հաղթելու է»,- լրագրողներին ասել է նախագահը։ |armtimes.com|