Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքից ժամեր առաջ Իրակլի Կոբախիձեին շնորհավորական ուղեր…

    🇦🇿🇬🇪 Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքից ժամեր առաջ Իրակլի Կոբախիձեին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իլհամ Ալիևը՝ նրան հրավիրելով Ադրբեջան։

  • 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է…

    ⚖️ 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով կատարված վարութային գործողությունների մասին
    🔸2019 թ․ վերսկսվել է Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:
    🔸Քննության ընթացքում հարցաքննվել են նաև դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:
    🔸Գլխավոր դատախազի՝ 2024 թ․ փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին…

    🇦🇲🇬🇪 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով:
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստ…

    🇮🇷🇮🇱 Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել: 📌 Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային…

  • Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հան…

    Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։
    Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձի, հիմնականում ԱԺ պատգամավորների։
    2003թ․ դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամների, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

  • Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությ…

    🇬🇪 Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով՝ ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի, որոնք հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը: 📌 Նախնական արդյունքները հիմնված են 2206…

  • Վրաստանի ընտրատեղամասերի 69%-ի ձայների հաշվարկների արդյունքներով «Վրացական երազա…

    ❗️Վրաստանի ընտրատեղամասերի 69%-ի ձայների հաշվարկների արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է։ Այս մասին հայտնում է OC Media լրատվամիջոցը։ 🔸 Ըստ հրապարակած տվյալների՝ «Վրացական երազանքը» հավաքել է 53%, «Միացյալ ազգային շարժումը»՝ 10%,…

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում հայտարարել է, որ խորհրդար…

    ❗️Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը:
    📌 Իր հերթին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում հնչեցրած ելույթում շնորհավորել է հանդիսատեսին ընտրություններում իր թիմի ենթադրյալ հաջողության համար:

  • Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտր…

    🇬🇪 Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք LIVE թարմացումներով ներկայացրել է OC Media-ն։ Հիմնական խախտումները եղել են․ 🔸 «Մտիս Ամբեբի»-ի առցանց լրատվական կայքի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին հաղորդել է…

  • ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին՝ հայտարարել է երկրում Ամերիկայի դեսպանատունը՝ X-ի իր էջում։
    📌 Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և «ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»։
    🔸 53-ամյա Իբադօղլուն ճաղերի ետևում էր հայտնվել անցած տարվանից՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներից հետո։ Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո այս տարվա ապրիլին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով:|azatutyun.am|