Category: Infocom

  • Կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարա…

    🗣 Կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով․ ԳՇ պետ
    Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միանշանակ համաձայն է վարչապետի այն ասածի հետ, որ պետք է ոչ ռազմական ճանապարհով օկուպացված տարածքները հետ բերվեն։
    📌 Հարցին՝ վստա՞հ է, որ այդպես կլինի, որ ադրբեջանցիները հետ կքաշվեն, ԳՇ պետը դրական պատասխան տվեց. «Այո, վստահ եմ: Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»:

  • 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն …

    💰 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն դրամի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 56 մլրդ դրամով կամ 4.4%-ով։
    📊 Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է (ԶՊՄԿ)։ Ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։
    📌 Ցանկում երկրորդը տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 63%-ով։ Երրորդ տեղում ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով և 28% աճով։ «Գազպրոմ-Արմենիա»-ն 8%-ով նվազեցրել է հարկերը և 36.3 մլրդ դրամով հայտնվել չորրորդ տեղում։ |hetq.am|

  • Հաղթանակ զբոսայգու լճակից տղամարդու դի է հայտնաբերվել և դուրս բերվել: Ահազանգը …

    ❗️ Հաղթանակ զբոսայգու լճակից տղամարդու դի է հայտնաբերվել և դուրս բերվել:
    🔸 Ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 09։32-ին: [ՆԳՆ ՓԾ]

  • Քաղաքացին ձերբակալվել է կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու …

    Քաղաքացին ձերբակալվել է կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով. Քննչական կոմիտե

    📍 Հոկտեմբերի 26-ին ահազանգ է ստացվել որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որ այն պայթեցնի։
    📍 Պարզվել է, որ տղամարդը մուտք է գործել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։ Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո միայն օգնության հասած ոստիկանության մյուս աշխատակիցների հետ միասին հաջողվել է վնասազերծել նշված անձին։

  • 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությ…

    ❗️2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։…

  • «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով: Այդ մասին հայտնել…

    💬 «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով: Այդ մասին հայտնել է «Համաս»-ի՝ Կատարի քաղաքական բյուրոյի ավագ անդամ Հուսամ Բադրանը:
    🇪🇬 Կիրակի օրը Եգիպտոսն առաջարկել է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև երկօրյա զինադադար հաստատել, որի ընթացքում Գազայում պահվող պատանդները կազատվեն։
    📍 Պարզ չէ՝ «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյայի արձագանքը եգիպտական կողմի առաջարկին է վերաբերում, թե ոչ: Միաժամանակ «ՀԱՄԱՍ»-ի աղբյուրները Asharq News-ին նաև հայտնել են, որ խմբավորումը ավելի շատ նախընտրում է համաձայնության համապարփակ տարբերակ, քան փուլային: |timesofisrael.com|

  • ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2025թ. բյուջեի նախնական քննարկո…

    ❗️ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2025թ. բյուջեի նախնական քննարկումները: Նախագիծը այս պահին զեկուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 🗣 Նա նշեց, որ բյուջեի վերաբերյալ ոչ մի թիվ չի բարձրաձայնելու, դա կանեն Կառավարության գործընկերները. «Պիտի…

  • ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում կայացած ընտրություններում միջազգային նորմերի բոլ…

    🇬🇪🇺🇸 ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում կայացած ընտրություններում միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում է միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
    🇪🇺 ԵՄ-ն Վրաստանի ԿԸՀ-ին և համապատասխան այլ մարմիններին կոչ է արել կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ ու անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները ու դրանց առնչվող մեղադրանքները։
    🇭🇺 Այս ֆոնին այսօր Թբիլիսի է մեկնելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա առաջիններից է, որ շնորհավորել է «Վրացական երազանքին» ընտրություններում հաղթելու առիթով:
    Նշենք, որ ԵՄ նախագահությունը մինչև 2024թ. դեկտեմբեր ստանձնել է Հունգարիան:

  • Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ձայների 99.261%-ի հաշվարկը, ըստ որի առաջատար է «Վրա…

    🇬🇪 Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ձայների 99.261%-ի հաշվարկը, ըստ որի առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացել է «Կոալիցիան փոփոխությունների համար» միավորումը հավաքելով 10.822%։ 📌 «Միացյալ ազգային շարժում»…

  • Վրաստանի ընդդիմադիր բոլոր 4 կուսակցությունները, որոնք հաղթահարել են խորհրդարան ա…

    ❗️Վրաստանի ընդդիմադիր բոլոր 4 կուսակցությունները, որոնք հաղթահարել են խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը, հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները։
    Կարդալ ավելին