Category: Infocom

  • Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանցիների ծնողները դիմ…

    Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանցիների ծնողները դիմել են «Ինֆոքոմին»՝ նշելով, որ ամեն ամիս ծնողկոմիտեի միջոցով 500 դրամ են հավաքել՝ որպես «ճաշարանի գումար»։ Դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը սկզբում հերքեց, հետո հաստատեց այդ փաստը՝ պնդելով, որ դրանում որևէ հակաօրինական բան չկա։ Մարզպետարանից, սակայն, հայտնում են, որ բոլոր դպրոցներին արգելել են ծնողներից գումար հավաքել։
    Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը

  • Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մա…

    📌 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ, որում ասվում է․
    📝 «Արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։
    🔸 Պահանջում ենք Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները»։

  • Կիրանց գյուղին հարող ավտոճանապարհին բնակիչները վրաններ են խփել։ Այդ միջոցով Կիր…

    ⛺️ Կիրանց գյուղին հարող ավտոճանապարհին բնակիչները վրաններ են խփել։ Այդ միջոցով Կիրանց – Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է։

  • Կիրանցի շրջանցիկ ճանապարհը՝ ավելի երկար ու վատթարՀայ-ադրբեջանական սահմանի՝ Տավու…

    Կիրանցի շրջանցիկ ճանապարհը՝ ավելի երկար ու վատթար
    Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի մի քանի հատվածներում դելիմիտիացիայի եւ դեմարկացիայի գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի՝ Կիրանց գյուղի մոտ գտնվող մի հատված, ըստ վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու` դառնալով ոչ գործածելի։
    Վարչապետի աշխատակազմից նշել էին, որ դա Կիրանցի միակ ճանապարհը չէ, եւ գուցե վերանորոգվի Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը կամ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն արվի։
    «Ինֆոքոմն» Աճարկուտի այդ այլընտրանքային ճանապարհով մեկնել է Կիրանց՝ նկարահանելով ողջ ճանապարհը՝ ցույց տալու, թե ինչ վիճակում է այն եւ արդյոք արդեն նորոգվում է։

    Կիրանցի շրջանցիկ ճանապարհը՝ ավելի երկար ու վատթար

    #infocom #ինֆոքոմՀայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի մի քանի հատվածներում դելիմիտիացիայի եւ դեմարկացիայի գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն …

  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճ…

    ❗️Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
    [ՀՀ կառավարություն]

  • Ապրիլի 27-28-ին Մերիդիան կենտրոնում տեղի կունենա Career City Fest 2K24-ը: Միջոցա…

    Ապրիլի 27-28-ին Մերիդիան կենտրոնում տեղի կունենա Career City Fest 2K24-ը: Միջոցառմանը կմասնակցի ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար Ամերիաբանկը, որի տաղավարի այցելուներին սպասվում է վիրտուալ ճամփորդություն դեպի Ameria Space։
    Միջոցառման մասին՝ ավելին։
    #վճարովի_բովանդակություն

  • ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, ա…

    📌 ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]

  • ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, ա…

    📌 ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]

  • Անոմալ տաք և չոր եղանակը կպահպանվի. ՇՄՆ Հայաստանի ամբողջ տարածքում հաստատվել է …

    ☀️ Անոմալ տաք և չոր եղանակը կպահպանվի. ՇՄՆ
    🔸 Հայաստանի ամբողջ տարածքում հաստատվել է տարվա այս ժամանակահատվածի համար մոտ 6-10 աստիճանով նորմայից բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով եղանակ։
    🌡 Ապրիլի 17-22-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։

    🔸 Առաջիկա 7 օրերին օդերևութաբանական իրադրության փոփոխություններ չեն կանխատեսվում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։

  • Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության …

    ⚖️🪧 Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ։
    🗣 Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնեց՝ ՀՀ Սահմանադրությունը բարձր ստանդարտ է սահմանել տարածքների փոփոխության հարցով՝ նշելով, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով․
    📌 «Դա նշանակում է, որ որեւէ իշխանավոր, կլինի վարչապետ, նախագահ թե ԱԺ, չունի այդ մանդատը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիա, նախապատրաստական գործընթացներ, միեւնույն է, կարող են կատարվել միայն հանրաքվեով։ Իսկ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը․ հրապարակելով 29․740 կմ/ք թիվ՝ փորձում է ասել, որ այն տարածքները, որ պետք է փոխանցվեն Ադրբեջանին, ՀՀ տարածքներ չեն, հետեւաբար իբրեւ դուրս են Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված սահմանափակումից։ Այս խորամանկ հնարքով է փորձում մանիպուլացնել մեզ»,- ասաց նա։