Category: Infocom

  • 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տա…

    🥇 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
    🔸 Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։
    [Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա]

  • Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բան…

    ❗️Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ Այս մասին«Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը, հավելելով՝ պետք է թույլ չտալ, որ այդ գործընթացը մտնի փակուղի։
    🗣 Այն հարցին, թե ինչու՞ չի կայացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը, Սիմոնյանը պատասխանել է․ «Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն»։
    📌 Հարցազրույցում անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցին, նա նշել է․ «[…] Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա ԱԺ, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է»։

  • «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդուն…

    ❗️ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե, որի արդյունքներով նախարարները.
    🔸[…] վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված ՄԱԿ կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
    🔸 Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:
    🔸 Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
    [ՀՀ ԱԳՆ]

    «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-1…

    ❗️ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։
    🔸 Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և
    ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։
    [ՀՀ ՊՆ]

  • Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային հ…

    🇫🇷🇱🇧🇮🇱 Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Այդ մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Նրա պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։
    📌 Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է հրեական պետությանը, «սակայն այդ հանգամանքն իրեն չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից»: |hetq.am|

  • Հոկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում գտնվո…

    🇮🇱 Հոկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ, ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ասել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել և զոհեր չկան։

  • Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կա…

    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
    🗣 Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ |tert.am|

  • ՌԴ-ն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել ԱՄԷ-ի միջնորդությ…

    🇷🇺🇺🇦 ՌԴ-ն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել ԱՄԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:
    📌 ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վերադարձած ռուս զինվորականներից 95-ը Բելառուսում բուժզննում են անցնում։
    🔸 Ուկրաինական լրատվականները հաղորդում են, որ վերադարձվածների թվում է ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռուսական զորքերի վրա կրակելու համար: |azatutyun.am|

  • ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու …

    🇦🇲✍️🇪🇺 ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Հայաստանում ստորագրահավաք կանցկացվի։  📅 Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։   📌 ԵՄ-ին Հայաստանի…

  • Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 1…

    🚌 Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
    🔸 Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան:
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]