Category: Infocom

  • Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը …

    🇹🇷🇦🇿 Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։ Հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    📌 Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։
    🔸 Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։ |factor.am|

  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են «Խաղաղության և միջպետական հ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:
    🤝 Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ համաձայն որի՝ լիազորությունները դա…

    ⚖️ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ համաձայն որի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում կվերանայվի: 🔸 ՍԴ-ն արձանագրել է, որ «ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը…

  • «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման շրջանակում ընթանում է հ…

    🇦🇲🇦🇿 «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման շրջանակում ընթանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։
    🤝 Հանդիպմանը մասնակցում են Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը։
  • Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: «Ինչպես տարբեր …

    🇦🇲🇦🇿 Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա:
    🗣️ «Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: |1lurer.am|

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի աշխատանքայի…

    🇦🇲🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի աշխատանքային սրահում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և «3+3» հարթակի մյուս երկրների ԱԳ նախարարներին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

  • Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

    🇦🇲🇮🇷 Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    🤝 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
    🚧 Վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։ [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրո…

    🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
    🔸 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։
    🔸 Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․ «Տարա…

    🗣 Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․ 🔸 «Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։ 🔸Այս…

  • Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․ «Տարածա…

    🗣 Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․
    🔸 «Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։
    🔸Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։
    🔸 Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր», — նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
    [ՀՀ ԱԳՆ]