Category: Infocom

  • Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի …

    🇦🇿👩‍⚖️ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

  • Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությ…

    Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
    💬 «Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»,- հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

  • Անցած գիշեր մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը, hայտնել է …

    ❄️ Անցած գիշեր մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը, hայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
    Լուսանկարը՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից

  • Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։…

    🇹🇷🇮🇱🇮🇷 Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան որպես երկիր և տարածաշրջան. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

    🗣 «Տարածաշրջանում պատերազմը այն չէ, ինչ մենք ցանկանում ենք։ [․․․] Տարածաշրջանում կայունության և ժողովուրդների անվտանգության համար պատերազմ չպետք է լինի։ Եթե ​​Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, դա իր իրավունքն է»,- ասել է Ֆիդանը։
    🇮🇱 Անդրադառնալով նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք նաև դիտարկում էինք, որ Իսրայելը ծրագրում էր նախ վերացնել առաջին հերթին ՀԱՄԱՍ-ը, ապա իր համար վտանգ ներկայացնող «Հեզբոլլահը», իսկ հետո հութիներին: Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա մեզ համար անակնկալ չէր: Հոկտեմբերի 7-ից հետո առաջին 3 շաբաթվա ընթացքում ամենամեծ մտահոգությունն այն էր, որ պատերազմը լայն տարածում չունենա։ Մենք չենք ուզում, որ նոր ճակատ բացվի, և չենք ուզում թվա, թե մենք նախ կկենտրոնանաք Գազայի վրա, ապա կվերադառնանք այլ տեղ, բայց Իսրայելը կարծես անում է այն, ինչ նպատակադրված է»։

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի …

    🚗 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    ❄️ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]

  • Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճ…

    🏃🏻Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու:

    📢 «Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։
    🔸 Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: [ՆԳՆ ոստիկանություն]

  • Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին մասնակցում էր նա…

    🗣 Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին մասնակցում էր նաև Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
    🔸 «Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- Աժ ամբիոնից հայտարարեց Բագրատ սրբազանը։
    🔸 Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանզատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։
    🔸 Գալստանյանը նշեց՝ պատասխանատվության ժամը հասնելու է՝ վստահեցնելով, որ, այն հեռու չէ։|azatutyun.am|

  • ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամա…

    ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև․ վերջիններս նրան հեռացրին ԱԺ շենքից։
    🗣 ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Հակոբյանը դուրս է բերվել «ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»։
    📌 «Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք», — նշել է նա։
    📹 Տեսանյութը՝ NEWS.am-ի