Category: Infocom

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետություննե…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։
    📌 2023թ. սեպտեմբերից մինչև 2024թ. սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

  • Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում՝ ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում՝ ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
    📌 Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:
    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին:
    [ՀՀ կառավարություն]

  • Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագի…

    Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը
    🚀 Համազգային գիտության շաբաթը և Գիտության փառատոնը շարունակվում են։
    👩‍🔬👨‍🔬 Եթե նախորդ օրերին եղել եք Ազատության հրապարակում ու ծանոթացել գիտական կազմակերպությունների տաղավարներին, ապա այսօր այնտեղ կգտնեք նաև համալսարանների տաղավարները։
    📌 «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ». Գիտության փառատոնի թեմատիկ այս բաժինը նպատակ ունի օգնելու պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։
    🗣 Իսկ մեծ տաղավարում, ինչպես ամեն օր, կարող եք հետևել գիտնականների բանախոսություններին։
  • Փարիզում տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայ…

    🇫🇷 Փարիզում տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարըը և կից լուսանկարներ հրապարակել:
    🇦🇲 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

  • Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսա…

    🚧 Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը․ ՊԵԿ
    📌 Կոմիտեից նշել են, որ հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։ Տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։

  • Այսօր ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գ…

    ❗️Այսօր ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն:
    [ՀՀ ՊՆ]

  • Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցու…

    🚗 Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում:
     
    📌 Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց — Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանո…

    📌 Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ 
    🗣️ «Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։ |armenpress.am|

  • Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 1…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 11-ը՝ Բեյրութի հարավային արվարձաններին: Իսրայելական ուժերը փորձել են սպանել Հաշեմ Սաֆիեդդինին՝ «Հեզբոլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի ենթադրյալ իրավահաջորդին:
    📍 Հարվածներ են հասցվել նաև «կենսական տրանսպորտային ենթակառուցվածքին» Սիրիա-Լիբանան սահմանի Ալ-Մասնա անցակետի հատվածում, ինչի հետևանքով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին ժամանակավորապես չի շահագործվում:
    🇮🇷 Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

  • Մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով երեկ դատարան էր բերվել մեկ այլ …

    ⚖️ Մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով երեկ դատարան էր բերվել մեկ այլ գործով մեղադրյալ սպա Հայկազ Գրիգորյանը։ Թե՛ Վահանյանը, թե՛ Գրիգորյանը կալանքի տակ են, նրանց ցուցմունքները ամբողջովին հակասում են իրար։
    🗣 Վահանյանը պնդում է, որ նախքան հոսպիտալ մեկնելը զորքի ղեկավարումը եւ վերադաս հրամանատարության հետ կապի միջոցը հանձնել է Գրիգորյանին։ Ըստ Գրիգորյանի, սակայն, նման բան չի եղել։ Նա հերքում է նաեւ Վահանյանի այն խոսքերը, թե ինքն է վիրավորվելուց հետո Վահանյանին օգնել գնալ դեպի մեքենան։
    ❗️ Վահանյանի խոսքով՝ Գրիգորյանի վրա ճնշում է եղել․ իր հետ առանձնազրույցի ժամանակ նա ասել է, թե այս անգամ դատարանում ճիշտն է պատմելու, սակայն երբ խորհրդակցել է փաստաբանի հետ, վերջինս հորդորել է կրկնել իր նախկին ցուցմունքը։ Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։
    📎 Կարդալ ավելին

    «Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին