Category: Infocom

  • Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկե…

    📢 Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ ❗️Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը…

  • Հանրահավաքը ամփոփելուց հետո մենք շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն՝ ո…

    📌 Հանրահավաքը ամփոփելուց հետո մենք շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։ 🔸 Տեղում կորոշենք, թե ինչ գործողություններ ենք կատարելու։ Դա լինելու է մեր առաջին պահանջը։ Մեր քաղաքացիական ճնշումով պետք է նաև հասնենք նրան, որ այս ստի…

  • Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաքում, հաղորդվում է երեք զոհի …

    🇮🇱🇸🇾 Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաքում, հաղորդվում է երեք զոհի եւ երեք վիրավորի մասին։ Սիրիական պետական SANA գործակալության փոխանցմամբ զոհերը խաղաղ բնակիչներ են։ |azatutyun.am|

  • Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    🗣 «Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |armenpress.am|

  • Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ավելի վաղ շա…

    📢 Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։
    🔸 Ավելի վաղ շարժման մասնակից երիտասարդները Մաշտոցի պողոտայից քայլերթ իրականացրին դեպի Հանրապետության հրապարակ և միացան հանրահավաքին։

  • Հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակո…

    🚗 Հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը:
    📢 Մասնավորապես՝ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: [Երևանի քաղաքապետարան]

  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրա…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին:
    🗣 «Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը: Նրանք իրենք են որոշում, թե ինչ է իրենց պետք և ինչը՝ կարևոր, մենք պարզապես համարում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Այս երկու կառույցներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է Զախարովան։ |1lurer.am|

  • Շատ ճիշտ որոշում էր 3+3 հարթակում քննարկումներին մասնակցելը. դա մեր արտաքին քաղ…

    🗣️ Շատ ճիշտ որոշում էր 3+3 հարթակում քննարկումներին մասնակցելը. դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է նշում. Փաշինյան
    🇮🇷🇬🇪 Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշեց, որ այդ հարաբերությունները բնականոն են: «Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն: Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք: Այդքանով այդ հարաբերությունների համատեքստն ընդգծվում և ուժեղանում է: Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ  մեր հարաբերությունների մասին»,- նկատեց նա:|armenpress.am|

  • Գաղտնի պահելու հարց չկա, այլ դիվանագիտության կոռեկտության հարց կա. Փաշինյանը՝ ա…

    🗣️ Գաղտնի պահելու հարց չկա, այլ դիվանագիտության կոռեկտության հարց կա. Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խաղաղության գործընթացին առնչվող փաստաթուղթը գաղտնի է պահվում հասարակությունից ու ընդդիմությունից
    🔸 «Երբ երկրորդ կողմի հետ աշխատում ես, կոռեկտ չէ միակողմանի հրապարակելը։
    🔸 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Հիմա ես էլի կարող եմ ասել, որ, ըստ էության, ամբողջ բովանդակությունը առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է»։|1lurer.am|

  • Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս …

    🗣️ Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա:
    [Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել սրացման մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ]