Category: Infocom

  • Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջա…

    Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով:
    Կնքված համաձայնագիրը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է: 
    Մանրամասները
    #վճարովի_բովանդակություն

  • Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդու…

    🇺🇸 Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է CNN-ը։ Այրվել է մոտ 154.9 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։ 🔥 Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։…

  • Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական …

    ⚖️ Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտում):
    [ՀՀ քննչական կոմիտե]|1lurer.am|

  • Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմում…

    🇪🇺 Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը։
    📌 Այս մասին այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։
    🗣 «Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է պարտավորությունների հետ։ Եվ ես վստահ եմ, ինչպես նաև իմ ծրագրում է՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», — ասել է նա։ |azatutyun.am|

  • Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Ար…

    📣 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ 
    📌 Հաղորդագրության մեջ նշվում է, որ Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջելու հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:|armenpress.am|

  • Հաստատվել են 2025 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը։ 25.01.2025…

    🎓 Հաստատվել են 2025 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը։
    🔸 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
    🔸 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն»,
    🔸 01.02.2025՝ «Օտար լեզուներ»,
    🔸 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»,
    🔸 08.02.2025՝ «Մաթեմատիկա»,
    🔸 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»։
    [Գնահատման և թեստավորման կենտրոն]

  • Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստ…

    🌡 Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
    🌧 Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
    ❄️ Մարզերում հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել և ՀՀ կառավար…

    📣 Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել և ՀՀ կառավարությունից ու վարչապետից պահանջում են․
    📌 որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
    📌 շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,
    📌 հրաժարվել ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից։

  • ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմ…

    🔍 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Իրանից ՀՀ տարածք տեղափոխելու դեպք:
    🔸 Հունվարի 10-ին Մեղրիին հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան:
    🔸 Խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։
    ⚖️ ՀՀ 3 քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Հայտնել են ԱԱԾ-ից:

  • Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։…

    ❗️Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։  🔸 Նախնական ընտրությունները կտևեն 3 օր՝ հունվարի 11-ին, 12-ին և 13-ին։