Category: Infocom

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Ե…

    🇦🇲🇬🇧 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
    🤝 Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանել է Արթուր Չախոյանին․…

    📌 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանել է Արթուր Չախոյանին․
    🗣 «Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։
    🔸 Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում համայնքային այգու տարածքում առկա հողը չի կարող մասնավորեցվել կամ օտարվել»։

  • Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացինե…

    📢 Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ, իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։
    🗣 Չախոյանի խոսքով նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։ Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազելու են, ենթակա են դառնալու օտարման։
    👮‍♂️ Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։

  • Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակ…

    🇦🇲🇦🇿 Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ. երկարացվել է նրանց կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

  • ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբեր…

    ⚖️ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան…

  • ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հա…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը։

    🗣 «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում։
    📌 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։

  • Եվրամիությունը սառեցրել է Վրաստանին տրամադրվող ընդհանուր 121,3 միլիոն եվրոյի չա…

    🇪🇺🇬🇪 Եվրամիությունը սառեցրել է Վրաստանին տրամադրվող ընդհանուր 121,3 միլիոն եվրոյի չափով օգնությունը՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով: |factor.am|

  • Դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ …

    ❗️ Դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը): 🔸 Նշված աշխատակիցը ձերբակալվել է։ 🔸 Այս պահին նրա հետ կատարվում են համապատասխան…

  • Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակ…

    🇦🇲🇺🇳 Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացրին:
    ✉️ Ակցիայի մասնակիցները՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
    🔸 Այս պահին նրանք ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց են: Մտադիր են ակցիաները շարունակել նաև ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

  • Հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: Տեղեկությունը ne…

    ✍️ Հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
    🗣 Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ այլ մեկնաբանություն չունի: