Category: Infocom

  • Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հ…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։
    [ՀՀ ՊՆ]

  • «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. 1lurer.am-ին հայտնել են ՆԳ…

    🚍 «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից
    💬 «Այսօր՝ ժամը 9:36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության»,- նշել են ՆԳՆ-ից:

  • Պարեկները դանակահարված տղամարդու դի են հայտնաբերել Իսակովի պողոտայից դեպի Արգավ…

    👮 Պարեկները դանակահարված տղամարդու դի են հայտնաբերել Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին այսօր՝ 11:30-ի սահմաններում:
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառ…

    ❗️Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակմ…

    Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
    🇦🇲💬 «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ԼՂ-ում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ ՌԴ խաղաղապահները:
    📍 Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:
    📍 Մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:
    📍 Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:
    📍 Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ ՀՀ-ն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ ՀՀ-ն դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- «Արմենպրես»-ին ասել է ԱԳՆ խոսնակը:

  • Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող…

    🇮🇱 Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Ըստ Իսրայելի ՊՆ-ի՝ Չորս զինվոր է զոհվել, ևս յոթը՝ ծանր վիրավորվել, վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ:
    🇱🇧 «Հեզբոլահ»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։
    🇺🇸 Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ն երեկ հայտարարել է, թե նախագահ Բայդենի հրահանգով արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։
    🇮🇷 Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։ |azatutyun.am|

  • Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես …

    🇹🇷💬 Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով: Հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
    🗣 Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։ |azatutyun.am|

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հ…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայից։

  • Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈՒԵՖԱ Ազգերի…

    ❗️Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
    ⚽️ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
    [Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա]

  • SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատ…

    🚀 SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ։
    👨‍🚀 Այն մեկնարկային հարթակ հետ բերելու համար օգտագործվել է «մեխանիկական ձեռքեր», որոնք անվանում են «chopsticks»։ Այս նորամուծությունը կարող է թույլ տալ, որպեսզի տիեզերանավը նորից օգտագործվի:
    🌔 Starship-ը երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռն է: SpaceX-ը և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը հույս ունեն, որ այն մի օր մարդկանց կտեղափոխի Լուսին և Մարս: