Category: Infocom

  • Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:17-ի…

    ❗️Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։
    📌 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:17-ին, գրանցվել է երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առն…

    ❗️Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։
    📌 Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել Գրոզնիի ավտոտեխսպասարկման կայանում, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը հավելելով, որ զոհվածների թվում երկու երեխա կա։ Հրդեհը մարվել է։

  • Իլհամ Ալիևը Ջեբրայիլ (Ջրական, Մեխակավան) կատարած այցի ժամանակ պնդել է, թե ԱՄՆ-ն…

    🇺🇸🇦🇿 Իլհամ Ալիևը Ջեբրայիլ (Ջրական, Մեխակավան) կատարած այցի ժամանակ պնդել է, թե ԱՄՆ-ն փորձում է պատժամիջոցների օգնությամբ մանիպուլացնել Ադրբեջանին։ 📌 Տվյալ պարագայում խոսքը «Ազատությանն աջակցության բանաձև» ամերիկյան օրենքի 907-րդ փոփոխության մասին է, որը Միացյալ…

  • Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմ…

    ❗️Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

    📌 Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում: |hetq.am|

  • «ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական …

    🇦🇲🇹🇷 «ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ». Այս մասին հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
    🗣 «Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այսպես չէ»,- հայտարարել է Ռուբինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ:
    📌 Նա նաև նշել է, որ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: |tert.am|

  • Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նր…

    ❗️Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին: Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը»…

  • Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և ԵՄ մի…

    🇦🇲🇪🇺 Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
    📌 Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի հինգին ներկայացրեց դիմակայունության և աճի ծրագիրը վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում, սա միայն 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում:
    🗣 «Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասել նա:|tert.am|

  • ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, թե ինչքա…

    ❗️ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները, նշել է, որ 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ։
    📌 Նա նշել է, որ հարցին վերաբերվել են նաև կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։
    🗣 «Կան բազմաթիվ վարույթներ դատարաններում, չեմ հետեւել, թե ինչ ռեժիմով են քննվում, ենթադրում եմ, մի մասը փակ ռեժիմով կքննվի, որովհետեւ տարբեր աստիճանի գաղտնիքներով առնչություն կլինի, դատավարությունները ընթանում են»,- ասել է նա: |news.am|

  • Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:44-ին…

    ❗️ Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք
    📌 Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:44-ին, գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տա…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը․
    🗣 «Այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել Քննչական կոմիտեի կարողությունները մեծացնելու համար և այդ առումով կառավարությունը մեծ ներդրում է ունեցել։
    🔸 Անձամբ իմ և կառավարության տեսակետից դա ներդրում է ՀՀ արդարություն հաստատելու համար։ Հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Քննչական կոմիտեի տասներորդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին»։