❗️Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Սրբազան պայքարի հավաքը։ 📌 Բագրատ Սրբազանը նշել է, որ ակտիվ պայքարի շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։
❌ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան: ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։ 🔸 Վրաստանի օրենսդրության համաձայն՝ եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իր իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը: |arm.sputniknews.am|
🇮🇷 Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա իր հարձակումն ավարտված է։ 📍 Երկրի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հայտնել է, որ Թեհրանը թիրախավորել է Իսրայելի հիմնական ռազմական և հետախուզական բազաները՝ ի պատասխան Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների»։ Նրանց թվում նա նշել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և ԻՀՊԿ գեներալ Աբաս Նիլֆորուշանի սպանությունն Իսրայելի կողմից։ 🇮🇱🇺🇸🇬🇧 Իսրայելը հայտնել է, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարած պաշտպանական կոալիցիայի կողմից»։ Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը դեպի Իսրայել արձակված իրանական հրթիռների դեմ օգտագործել են շուրջ 10 կալանիչ։ Բրիտանիան էլ նշել է, որ իր ուժերը դերակատարում են ունեցել «Մերձավոր Արևելքում հետագա էսկալացումը կանխելու ջանքերում»՝ առանց մանրամասներ հաղորդելու։ |armenpress.am| Լուսանկարը՝ AP / ապաստարան Իսրայելում / 01.10.2024
❌ ԱԺ-ն մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը. ՔՊ-ն դեմ քվեարկեց: 🔸 Նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ 💬 Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական լիազորություններով օժտված է բոլոր լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց՝ այս գործընթացների հետ կապված։ |factor.am|
🇮🇱 Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և կվճարի դրա համար. Իսրայելի վարչապետ 🗣 «Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: |tert.am|
📍 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկ կայացած նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը:
⚡️ Այս գիշեր՝ ժամը 03:38-ին, Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 📈 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: 🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում 4-5 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]
🇺🇸🇮🇱🇮🇷 Ջո Բայդենը և Քամալա Հարրիսը հետևում են Իսրայելի վրա Իրանի հարձակմանը և պարբերաբար թարմացումներ են ստանում ազգային անվտանգության թիմից: ❗️Ջո Բայդենը հանձնարարել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել իրանական հարձակումներից և խոցել Իսրայելին ուղղված հրթիռները։ [Սպիտակ տան անվտանգության խորհուրդի խոսնակ Շոն Սավեթ]
🇮🇱🇮🇷 Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Հագարին ասել է, որ Իսրայելը կպատասխանի երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը: Իսրայելական կողմի հաղորդմամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ, զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ 🗣 «Մենք ուժեղացված զգոնության մեջ ենք պաշտպանության և հարձակման հարցում, մենք կպաշտպանենք Իսրայելի քաղաքացիներին: Այս կրակը կունենա հետևանքներ: Մենք ունենք ծրագրեր, և մենք կգործենք մեր ընտրած ժամանակին և մեր ընտրած վայրում», — ասել է խոսնակը:
🇮🇷🇮🇱 Եթե Իսրայելը պատասխան տա, մենք հազար անգամ ավելի ուժեղ կհարվածենք: 📌Սա Հանիեի, Նասրալլահի և Նիլֆորուշանի սպանությունների պատասխանն է: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: |tert.am|