Category: Infocom

  • Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղ…

    ❗️Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։
    📌 ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
    [ԱԽ գրասենյակ]

  • «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ…

    🇦🇲🇮🇷 «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա»,- ընդգծեց Պապոյանը։ |armenpress.am|

  • Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտե…

    🚗 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
    📢 «Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»: [Երևանի քաղաքապետարան]

  • Հայաստանը դիտարկում ենք որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործե…

    🇮🇷 Հայաստանը դիտարկում ենք որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործելու համար. Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար
    📌 Առինջում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին նշեց․
    🗣 «Այն փոխգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում, շատ արժեքավոր է, քանի որ հնարավորություններ կընձեռի և լուսավոր հորիզոններ կստեղծի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար։ ԻԻՀ-ի կառավարության առաջնահերթություններից է առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Այս կարևոր հանձնառությունը մեր կառավարության կողմից հետևողականորեն իրականացվում է»։ |armenpress.am|

  • Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վ…

    🇱🇧 Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։
    🗣️ Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։
    📌 Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ 
    [Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյան]|armenpress.am|

  • Սամվել Բաբայանի աջակիցները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դ…

    🗣️ Սամվել Բաբայանի աջակիցները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելու կոմիտե ստեղծել, որով նրան գործելու մանդատ կտրվի:
    📌 «Պահանջում ենք, որ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իր գաղափարներն օգտագործի»,- ասաց ակցիայի կազմակերպիչ Յուրի Մուսայելյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։
    🔸 Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ կոմիտե ստեղծի միասին գործելու համար։ |factor.am|

  • Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխա…

    🇦🇲🇮🇷 Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում:
    🗣️ Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
    🔸 «Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար»։|news.am|

  • Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլ…

    🇦🇲🇹🇷⚽️ Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլիստների վրա: Այս մասին գրում է ֆրանսիական Nouvelles Armenie պարբերականը:
    📍 Սեպտեմբերի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա:
    🏥 Այս պահին հայ ֆուտբոլիստներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: |armenpress.am|

  • Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը: «Օգոստոսին Հայա…

    🇮🇷🚙 Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը:
    📣 «Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։ Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով»,- հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

  • Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Երևանում ընթացող Եվ…

    ⚠️ Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:
    ❗️ Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 08:00-ից 19:00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը:
    [ՆԳՆ]