Category: Infocom

  • Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ …

    ⚖️ Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ քրեական գործի՝ ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, որն էլ ողբերգական ավարտ է ունեցել։
    📄10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի, բայց որդեկորույս մայրը՝ Ռուզան Ադանալյանը, շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Ադանալյանը նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։
    ➡️Մանրամասներին ծանոթանալու համար կարդացե՛ք Ինֆոքոմի լրագրող Միլենա Խաչիկյանի հոդվածը այս թեմայով։

    Արտյոմ Ադանալյանի սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

    #infocom #ինֆոքոմ
    Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն…

  • #ինֆոքարտ Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է տղամարդ 12 նախարարներից քանի՞ս…

    #ինֆոքարտ
    🔸 Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է տղամարդ
    🔸 12 նախարարներից քանի՞սն են կին
    🔸 Ովքե՞ր են ավելի երկար ապրում՝ տղամարդի՞կ թե՞ կանայք
    📊 Այս անգամ մեր թվերը կանանց ու տղամարդկանց մասին են։
    ➡️ Ամբողջական տվյալները կարող ես գտնել մեր Instagram-ի էջում:
  • ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավո…

    🇷🇺🇦🇲🇦🇿 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։
    📌 «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԼՂ-ի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։
    🔸 Կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը լուծարման վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է»,- նշել է Զախարովան։ |1lurer.am|

  • Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյ…

    ❗️ Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու…

  • Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քնն…

    🏘 Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել: 🔸 «Հետք»-ի աղբյուրից ստացված աշխատանքային փաստաթղթում նման գաղափար է առաջարկում Ֆինանսների նախարարությունը։ Փաստաթուղթը ստորագրված չէ, դեռևս հանրային քննարկման…

  • Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբու…

    🇷🇺 Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ Covid-ի դրական թեստի պատճառով, դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
    🔸Նա նշել է նաև, որ Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին․ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»։

  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 🗣 «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի…

  • Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
    💬 «Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չպատճառել»,- X-ում գրել է Փաշինյանը։

  • Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 …

    ✈️ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ:
    💬 Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:

  • Վլադիկավկազի «Алания Молл» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյ…

    🇷🇺👨‍🚒 Վլադիկավկազի «Алания Молл» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյան հաղորդել են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով վիրավորների ու մեկ զոհի մասին։
    🔸 Օպերատիվ ծառայություններից հայտնել են, որ պայթյունի պահին առևտրի կենտրոնում այցելուներ չեն եղել, տուժածներն աշխատակիցներ և անցորդներ են։ |azatutyun.am|