Category: Infocom

  • Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «…

    Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք»
    🔬🎓 Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։
    📌 «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝
    🔸 որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,
    🔸 գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,
    🔸 գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,
    🔸 Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,
    🔸 կառավարության հիմնավորումները,
    🔸 համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,
    🔸 Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։

    Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք»

    #infocom #ինֆոքոմ
    Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք…

  • Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան՝ մասնակցելու վիզաների ազատականացմ…

    🇪🇺 Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան՝ մասնակցելու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
    📌 Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարարի հետ, ելույթ կունենա ԵՊՀ-ում։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։

  • Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև
    🗣️ «Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների միջոցով»,- Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը:
    🔸 Ադրբեջանի ղեկավարը նաև խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ դա «ճիշտ ուղղությամբ արված քայլ է»: |civilnet.am|

  • Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև
    🗣️ «Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների միջոցով»,- Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը:
    🔸 Ադրբեջանի ղեկավարը նաև խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ դա «ճիշտ ուղղությամբ արված քայլ է»: |civilnet.am|

  • Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տ…

    🇦🇲 Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ 📌 Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը 5 երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Այս տարի գագթնաժողովն անկացվելու է Կազանում։…

  • 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարա…

    ‼️ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին։
    🗣 Այդ մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

  • Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովը առաջին հրապարակային հայտարարությունն է արե…

    💬 Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովը առաջին հրապարակային հայտարարությունն է արել իր կալանավորումից հետո՝ ասելով, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։
    🗣 Նա չի ընդունել, թե հավելվածում «անարխիա» է, ավելին՝ իր դեմ ներկայացված պնդումներն անվանել է «անակնկալ», իսկ իրավիճակը՝ «զարմանալի», քանի որ, ըստ նրա, Ֆրանսիայի իշխանությունները մուտք են ունեցել թեժ գիծ, որը ինքն օգնել է ստեղծել, և նրանք ցանկացած պահի կարող էին կապ հաստատել Տելեգրամի ԵՄ ներկայացուցչի հետ: |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատությա…

    📝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

  • Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանու…

    👮‍♂️ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 
    🔸 2014- 2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։
    📝 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը  զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ |hetq.am|

  • Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է վերցվել, մասնավոր…

    🇫🇷👨‍⚖️ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է վերցվել, մասնավորապես՝ հինգ միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց, շաբաթը երկու անգամ ոստիկանության բաժին ներկայանալու և Ֆրանսիայի տարածքից դուրս գալու արգելքի պահանջով։ |factor.am|