Category: Infocom

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականն ընտրու…

    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականն ընտրություններում նախագահական կուսակցության պարտությունից հետո։ 📌 Նա և կառավարությունը կկատարեն իրենց լիազորությունները մինչև նոր կառավարության նշանակումը։ |tert.am|

  • ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում․ նախաձեռ…

    🗳 ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում․ նախաձեռնության նպատակը «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելն է։
    📌 «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ ԿԸՀ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
    [ԿԸՀ]

  • Սեպտեմբերի 1-ին տեղացած անձրևից հետո «Փակ Շուկայի» անցումը կրկին հեղեղվել էր։Անց…

    Սեպտեմբերի 1-ին տեղացած անձրևից հետո «Փակ Շուկայի» անցումը կրկին հեղեղվել էր։
    Անցումի ջրահեռացման համակարգը ամիսներ առաջ էր վերանորոգվել։ Հատկացվել էր 19.8 մլն ՀՀ դրամ։
    Մինչ այդ՝ 2022-23 թվականներին, անցումը հիմնանորոգվել էր մոտ 50 մլն դրամով։
    Քաղաքապետարանը բացման կապակցությամբ տեսանյութ էր հրապարակել։ Տեսանյութում նշված էր, որ տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի։ Այս տեսանյութի հրապարակումից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը աճուրդի չի հանվել։
    🔗Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններո…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Շուրջ 7882 տուժող, հափշտակված ավելի քան 10 մլրդ դրամի միջոցներ. բացահայտվել է կ…

    ‼️ Շուրջ 7882 տուժող, հափշտակված ավելի քան 10 մլրդ դրամի միջոցներ. բացահայտվել է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն. մի խումբ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է:
    🌐 Հայաստանի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների, սովորեցրել են ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ և այլն։
    🔍 Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները: [ՔԿ]

  • Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կան 4 զոհ և 9 վիրավոր։ Հրաձգությունը տեղի է…

    🇺🇸 Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կան 4 զոհ և 9 վիրավոր։
    🔸 Հրաձգությունը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի ավագ դպրոցում։ Այն իրականացրել է 14-ամյա աշակերտը, որին գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։ Նրան վնասազերծել են։ Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ նրան կդատեն որպես չափահասի։ |armenpress.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններու…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուր…

    🥇🇦🇲 Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել աշխարհի Մ20 առաջնության եզրափակիչ:

  • Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
    ❗️«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»:
    🗣 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։ |1lurer.am|

  • Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջ…

    🚌 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտի արժեքը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։
    💳 Ըստ նախագծի՝ առաջարկվում է 1 օրվա համար տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 2.000 դրամ, 30 օրվա համար՝ 5.500 դրամ, 180 օրվա համար ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար՝ 35.000 դրամ։
    🗳 Երևանի ավագանին այս նախագծին կանդրադառնա սեպտեմբերի 10-ի նիստում։
    📌 Ավագանու՝ այս պահին ընդունած տարբերակով 1 օրվա համար անսահմանափակ երթևեկելու հնարավորությունը կարժենա 900 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ։ Նախատեսվող փոփոխությունների և տոմսային միասնական համակարգի մասին՝ ավելին։