Category: Infocom

  • 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատակա…

    ❗️ 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Նրա տեղակալ Կոլյա Դավթյանը նախաքննության ժամանակ Գաբրիելյանի դեմ էր խոսել՝ նշելով, թե վերադաս հրամանատարությունից ասել են՝ ամեն գնով [բնագիծը] պահեք, մինչեւ օգնություն հասնի, սակայն ժամեր անց Գաբրիելյանի հրամանով նահանջել են։ Մինչդեռ դատարանում ասում է՝ երբ Գաբրիելյանը երկրորդ անգամ է զեկուցել, նրա խոսքից հասկացել է, որ վերադաս հրամանատարությունից ասել են՝ ինչ ուզում եք, արեք։
    ⚖️ «Խնդիրն էլ հենց այն է, որ նախկինում չեք ասել, թե Գաբրիելյանի խոսքից եք դա հասկացել։ Ձեր գրածի երեսից մարդը կալանքի տակ է, մեղադրվում է հրաման չկատարելու մեջ, մեղադրական եզրակացության մեջ ներկայացված նյութերը առերեւույթ վկայում են այն մասին, որ նա զեկուցել է, որ ի վիճակի չեք, այնտեղից ասել են՝ չէ, պիտի պահեք․․․ Հո մանկապարտե՞զ չէ, հարգելի՛ Դավթյան, սուրճի շուրջ զրույց չէ։ Մի քանի նիստ է՝ Ձեզ բացատրում ենք, որ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ո՞վ է Ձեզ ստիպել այդպես գրել»,– զայրացավ դատավոր Վարդգես Սարգսյանը։
    📎 Կարդալ ավելին

    Նահանջի հրաման եղե՞լ է թե՞ ոչ․ հակասություններ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի ցուցմունքներում

  • Ոսկեպար գյուղի սահմանային ականապատ տարածքում բնակիչներին պատկանող 7 կով է պայթե…

    📌 Ոսկեպար գյուղի սահմանային ականապատ տարածքում բնակիչներին պատկանող 7 կով է պայթել։
    🔸 Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, 7 կովերը տարբեր բնակիչների են պատկանել։
    [Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյան] |factor.am|

  • Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն: Ելույթ կունենան …

    🎻 Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն:
    🎶 Ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
    📅 Փառատոնը կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը։ Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Երևան-Մեղրի ճանապարհին վթարի հետևանքով երկու երեխա է մահացել․ ՆԳՆ Երեկ՝ ժամը 21…

    ‼️ Երևան-Մեղրի ճանապարհին վթարի հետևանքով երկու երեխա է մահացել․ ՆԳՆ
    🚧 Երեկ՝ ժամը 21.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով ուղևորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
    🏥 Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: [ՆԳՆ ոստիկանություն]

  • Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Կասկադ համ…

    Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագիծ:
  • Կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը …

    🇮🇷🇷🇺 Կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքն է։
    💬 Այս մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Դեմիրչի Լևը ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը։
    🔸 Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր: |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ.
    🗣 «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում: Երբ ասում ենք, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
    📌 Կիրանցում սահմանազատման գործընթացը ահռելի հաջողություն է մեր պետության համար, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

  • Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասու…

    ❗️Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.0…

    ❗️ Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։ [ՀՀ ՊԵԿ]

  • Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Էրդողանը շնորհավոր…

    🇹🇷🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։
    🤝 Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։ |tert.am|