Category: Infocom

  • Նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատա…

    Նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը. քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին:
    🔸 Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս: Այժմ այդ բռնագանձվող գումարի չափը մինչև 50 տոկոս է:
    🔗 Կարդալ ավելին

  • Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, կառավար…

    🔸 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, կառավարության նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

  • Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին: «Հայ-ա…

    🇦🇿🇦🇲🇪🇺 Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին:
    🗣 «Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն այն դառնում է մշտական»։ |azatutyun.am|

  • Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիր…

    📣 Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ:

    Մասնավորապես՝
    📍 Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
    📍 Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
    📍 Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
    [ՀՀ ՊՆ]

  • Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործու…

    🗣 Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել, երբ դրանք արդեն կայացած փաստեր են։
    ‼️ Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
    🔸 Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին:
    [Արարատ Միրզոյանը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին]

  • Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարութ…

    🇦🇿🇺🇸 Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունը՝ այն որակելով կողմնակալ։
    💬 «Ցավոք, Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության միջամտության պատճառով վերջին 4 տարիները համարում ենք կորած ադրբեջանամերիկյան հարաբերությունների համար, որոնք հայտնի էին բարեկամությամբ և համագործակցությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ «Բլինքենի երկակի ստանդարտների քաղաքականությունը կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»։
    📍 Նշենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների՝ նշելով, որ խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով:

  • Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությու…

    🔸 Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար:
    🔸 … Մենք, մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով, բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:
    🔸 Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան էջում]

  • Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ…

    📌 Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
    🔸Նա չի մեկնաբանել իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը:

  • Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում,…

    Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

    2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ 
    Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ Որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։
    Դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը ԿԿՀ-ն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու մասին որոշումներում,  լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։

  • Ուկրաինայի ԶՈւ-ն Տագանրոգի օդանավակայանին հարվածել է ամերիկյան արտադրության ATA…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի ԶՈւ-ն Տագանրոգի օդանավակայանին հարվածել է ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
    📌«Ռազմական օդանավակայանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- նշված է հաղորդագրության մեջ: