‼️ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: 🗣 Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում:
✅ Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար 🗳 Ամփոփվել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է՝ 253 քվեով։ 🔸 Մինասյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
«Կարո՞ղ էր Գոռ Իշխանյանն ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների ծնողների հարցաքննությունը ⚖️ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ…
🎬Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆիլմի հեղինակը։ 📌Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացված է նաև «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ցանկում։
🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ 🤝 Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին այդ երկրում մնայուն կայունության հաստատման համար։ 📌 Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի առնչությամբ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ |1lurer.am|
🇦🇲🇹🇷Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը․ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան 🗣 Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չի հայտնել՝ միայն փոխանցել է. «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»: 📌 Նշենք, որՀայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: |azatutyun.am|
❗️ E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելու հնարավորությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ ⚖️ Նման վճիռ է կայացրել Վարչական դատարանը` այդպիսով մասնակի բավարարելով «Հաշմանդամություն ունեցող…
«Ինֆոքոմը» փնտրում է լրագրողի՝ աշխատելու մեր հետազոտական և տվյալահեն բովանդակություն ստեղծող թիմում։ Մանրամասները և հայտը՝ այստեղ Դիմելու վերջնաժամկետը՝ 15․12․2024 թ․
📌 Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: 🗣 Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտարարեց Փաշինյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել իր մոտ․ 🔸 «Քրեական գործի շրջանակներում հեռախոսն…