Category: Infocom

  • Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնա…

    🔎 Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության վերաբերյալ․
    📢 «Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը:
    🔸 Հարցումն իրականացնող խմբերը ընդհանուր առմամբ բարեխիղճ են իրականացրել իրենց գործառույթները, ապահովել են քվեաթերթիկը լրացնելու գաղտնիությունը և ընդհանուր առմամբ ապահովել են գործընթացում իրենց անկողմնակալության, ընդհանուր բարեվարքության մթնոլորտը»։

  • ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և ԲՏԱ…

    ❗️ ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ, և նա շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։
    📌 ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․
    🗣 «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016թ. ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
  • «Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրակ…

    ✈️ «Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել։
    🗣 «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը նշել է, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։
    📌 «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցել է նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։ «Զվարթնոց»-ից նաև չեն նշել, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։ |factor.am|

  • ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու…

    ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:
    🗣 Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
    Նա նշել է, որ դիմումի մեջ մանդատից հրաժարվելու պատճառը չի նշվում: |news.am|

  • Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք…

    🚕 Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:
    🗣 Տաքսիստներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է:
    🔸 Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով: Ի՞նչ է նշանակում րոպեն 20 դրամ: Էս քաղաքում չի կարող րոպեն 20 դրամ լինել: Ես չպետք է սուպերմարկետի դիմաց պատվիրատուին 40 րոպե սպասեմ, ինչ է, թե 1000 դրամ փող աշխատեմ, որից 200 դրամն էլ միջնորդավճար տամ: Սպասելաժամանակը ճոխություն է, եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք», — նշեց վարորդներից մեկը: |news.am|

  • ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենի…

    🇷🇺 ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել։
    📃 Ընդունված օրենքի համաձայն՝ դպրոց ընդունվելիս անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստը, ինչպես նաև կպահանջվի ներկայացնել ՌԴ տարածքում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթ։
    📅 Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։ |tass.ru|

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձ…

    🇫🇷🇬🇪 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել։
    🗣 Ըստ «Վրացական երազանք»-ի հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։
    🔸 Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։ |azatutyun.am|

  • Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։ Կամրջի հիմնանորոգման աշխատանքն…

    🌉 Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։
    👷‍♂️ Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությու…

    ‼️ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը:
    🗣 Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում:

  • Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ամփոփվել են Գյու…

    Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
    🗳 Ամփոփվել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է՝ 253 քվեով։
    🔸 Մինասյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով: