Category: Infocom

  • Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության …

    ⚖️🪧 Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ։
    🗣 Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնեց՝ ՀՀ Սահմանադրությունը բարձր ստանդարտ է սահմանել տարածքների փոփոխության հարցով՝ նշելով, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով․
    📌 «Դա նշանակում է, որ որեւէ իշխանավոր, կլինի վարչապետ, նախագահ թե ԱԺ, չունի այդ մանդատը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիա, նախապատրաստական գործընթացներ, միեւնույն է, կարող են կատարվել միայն հանրաքվեով։ Իսկ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը․ հրապարակելով 29․740 կմ/ք թիվ՝ փորձում է ասել, որ այն տարածքները, որ պետք է փոխանցվեն Ադրբեջանին, ՀՀ տարածքներ չեն, հետեւաբար իբրեւ դուրս են Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված սահմանափակումից։ Այս խորամանկ հնարքով է փորձում մանիպուլացնել մեզ»,- ասաց նա։

  • Mobile Centre-ը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն առաջին եռամսյակում․ տե…

    💰 Mobile Centre-ը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն առաջին եռամսյակում․ տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող ընկերությունը առաջ է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից, որոնք մինչ այս զբաղեցնում էին խոշոր հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները։
    📌 Mobile Centre-ի հարկերի կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։ 2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։|hetq.am|
    🔗Կարդալ ավելին

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրել…

    ⛽️ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։

    🗣 «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
    📌 Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ |civilnet.am|

  • Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնությո…

    🇷🇺 Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա․ Մարիա Զախարովա
    🗣 «Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
    Պատասխանելով հարցին, թե կարելի է ասել, որ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները դադարեցին գոյություն ունենալ, Զախարովան պատասխանել է․
    📌 «Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որեւէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել»։

  • ԱԺԲ-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պա…

    ԱԺԲ-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար

  • փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։…

    փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։

  • ինքնազգացողությունը վատացավ…

    ինքնազգացողությունը վատացավ

  • Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։ Երթեւեկությունը խաթարվա…

    ❗️Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։ Երթեւեկությունը խաթարված է Չարենցի փողոցի սկզբնամասում, Խորենացի-Զաքյան խաչմերուկում։ 👮🏻‍♂️ Չարենցի փողոցից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, որոնց թվում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար…

  • Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ա…

    ❗️Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ալեն Սիմոնյան

    🗣 «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ նախագահը։
    📌 Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ինչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ |azatutyun.am|

  • Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։ Երթեւեկությունը խաթարված…

    ❗️Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։
    Երթեւեկությունը խաթարված է Չարենցի փողոցի սկզբնամասում, Խորենացի-Զաքյան խաչմերուկում։
    👮🏻‍♂️ Չարենցի փողոցից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, որոնց թվում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրանք փորձեցին բերման ենթարկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, սակայն ներկաների` «պատգամավոր է» բղավոցից հետո վերջինիս բաց թողեցին։ Ներկաների մեջ է նաեւ Նաիրա Զոհրաբյանը։
    🗣️ Կյուրեղյանը ոստիկաններին հորդորում է մեքենաներից իջեցնել բերման ենթարկվող քաղաքացիներին։