Category: Infocom

  • Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի…

    🔥 Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել:
    🔸 «Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

  • ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է հատուկ օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Միջազգայ…

    🇺🇸⚖️ ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է հատուկ օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի դեմ։
    Նախաձեռնությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել յուրաքանչյուր օտարերկրյա անձի նկատմամբ, որը համարվում է ՄՔԴ-ին ուղղակիորեն մասնակցած կամ օժանդակող, այդ թվում՝ Իսրայելի նախագահի դեմ հետաքննություն, ձերբակալություն, կալանավորում կամ դատավարություն իրականացնելու գործընթացում։ Պատժամիջոցները ներառում են՝
    🔸 Գույքի արգելափակում, որն արգելում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող գույքի հետ գործարքները,
    🔸 Վիզաների սահմանափակում, ինչը նշանակում է մուտքի մերժում ԱՄՆ:
    🇦🇲 Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը, անդրադառնալով Հայաստանի համար ՄՔԴ-ի դեմ գործողությունների հետևանքներին, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը կամ նմանատիպ դատարանները չեն լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, սակայն դրանք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար և օգնել Ադրբեջանի հետ բանակցություններում նվազագույն շեմ սահմանելու մեջ։
    🗣 Նրա խոսքով՝ իրավունքը շարունակում է մնալ ուժի մեջ։ Քաղաքական պայմաններն ու առաջնահերթությունները կարող են փոխվել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից և իրավունքներից։civilnet.am|

  • Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությու…

    🇪🇺🇭🇺🇧🇾 Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ:
    📣 Այս մասին հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։
    🔸 Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

  • Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Թեկնածուները հինգն են՝ ավելի…

    🇧🇾 Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: 📌 Թեկնածուները հինգն են՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար…

  • Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր …

    Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը:
    [ՊՆ մամուլի քարտուղար]

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին…

    🇦🇲🇮🇳 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:

    🗣 «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:
    📌 Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները», — նշված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՄԻՊ-ի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հ…

    ❗️ՄԻՊ-ի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում:
    📌 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:
    🔸 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարնինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:
    [ՄԻՊ]

  • Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փ…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։
    🔸 Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։ |azatutyun.am|

  • Վրաստանի քաղաքացիների մասին միլիոնավոր տվյալներ պարունակող տվյալների բազան հայտ…

    🇬🇪 Վրաստանի քաղաքացիների մասին միլիոնավոր տվյալներ պարունակող տվյալների բազան հայտնվել է «ամպային սերվերում», այնուհետև առեղծվածային կերպով անհետացել։ Cybernews-ը նշում է, որ գաղտնի անձնական տվյալների արտահոսքը պոտենցիալ թիրախ է դարձնում չարամիտ գործող անձանց համար:
    🗣 «Տվյալները, ըստ երևույթին, հավաքվել կամ համախմբվել են բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ պետական ​​կամ առևտրային տվյալների հավաքածուներից և համարների նույնականացման ծառայություններից», — նշում է է SecurityDiscovery.com-ի հիմնադիրը:
    📌 Խախտման հայտնաբերումից կարճ ժամանակ անց սերվերն անջատվել է ցանցից, իսկ տվյալների հանրային հասանելիությունը սահմանափակվել է:
    🗣 «Սպառնալիքները կարող են զինել անձնական տվյալները ինչպես քաղաքական, այնպես էլ հանցավոր գործունեության համար»,- նշում է Դյաչենկոն Cybernews-ից։

  • Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար նախատեսված 3000 դրամ վճարը կհանվի․ Նի…

    ❗️Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար նախատեսված 3000 դրամ վճարը կհանվի․ Նիկոլ Փաշինյան
    🗣 «Այն, ինչ նախատեսվում է, մարդը ներդրում է անում իր կյանքի հետագա կազմակերպման համար, որովհետև հիմա կա այսպիսի մի իրադրություն, որ նույնականացման քարտ հանելու հետ կապված բարդություններ կան: Իմիջիայլոց, մենք որոշում ենք կայացրել՝ էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարները չեղարկելու ենք, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար 3000 դրամ վճար էր նախատեսված, այդ 3000 դրամը կհանենք: Բայց շատ կարևոր է, որ մարդը սա ընկալի որպես ներդրում 21-րդ դարի իր հետագա կյանքի կազմակերպման համար, որովհետև 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել»,- երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները հայտարարագրման համար պետք է էլեկտրոնային ստոագրություն ունենան։