Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է Հ…

    ❗️Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գր…

    🇷🇺 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան։
    Նրա խոսքով՝ «այնտեղ միջուկային միջադեպի վտանգ կա»։
    🗣 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող մարտերը «լուրջ մտահոգություններ են առաջացնում»։ Գրոսսիի խոսքով՝ Կուրսկի ատոմակայանի ռեակտորը զսպող պատյան չունի, ուստի այն խոցելի է։
    📌 Նա հայտարարել է՝ ատոմակայանը ոչ մի դեպքում չպետք է լինի ռազմական գործողությունների թիրախ։

  • Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկո…

    🇺🇦 Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկողության տակ է գտնվում ավելի քան 100 բնակավայր կամ 1294 քառակուսի կիլոմետր տարածք, գերեվարվել է 594 ռուսաստանցի զինվորական։ Այսօր տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
    🇷🇺 ՌԴ ՊՆ-ն էլ Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր հայտնել է, որ հետ են մղել Ուկրաինայի ԶՈՒ գրոհային խմբերի 11 հարձակում․ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է», — նշել են ՌԴ ՊՆ-ից։
    📌 Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Կիևը կորցրել է ավելի քան 6,6 հազար զինվորական և 73 տանկ։

  • Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծութ…

    🇺🇦 Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🇷🇺 Նշենք, որ այսօր գիշերը ռուսական կողմը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաիանական ՀՕՊ գործողությունների և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Կիևից, Ժիտոմիրից, Վիննիցայից, Խմելնիցկիից և այլ շրջաններից։ Ըստ Զելենսկիի՝ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։

  • Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծութ…

    🇺🇦 Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🇷🇺 Նշենք, որ այսօր գիշերը ռուսական կողմը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաիանական ՀՕՊ գործողությունների և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Կիևից, Ժիտոմիրից, Վիննիցայից, Խմելնիցկիից և այլ շրջաններից։ Ըստ Զելենսկիի՝ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։

  • 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ Քիմիկների զ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա հայտարարեց դատարանում։
    ❗️ Քիմիկների գործով Նուրիջանյանն առանցքային վկա է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։ Նա, սակայն, դատարանում պնդեց՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ զորքը գիտի, թե որտեղ իջնի, ընդամենը պետք է ճանապարհը ցույց տալ։ Արդյունքում սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել իր դրոշը։
    🗣 Ըստ վկայի՝ դեպքից օրեր առաջ իրեն էլ, բոլորին էլ հայտնի էր, որ Զանգելանը գրավված է, բայց երբ այդ մասին բարձրաձայնել է, Փնջոյան ազգանունով մի սպա ասել է, թե մերոնք նախորդ օրը երկու կողմից մտել են, իրենք էլ մեջտեղից են մտնելու, հակառակորդին սանրելով դուրս գան։ Զորախումբը, սակայն, ընկել է շրջափակման մեջ։
    📎 Կարդալ ավելին

    Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվ…

    🇦🇲🇸🇮 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։
    🔸 Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումները՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։ [ՀՀ ԱԳՆ]

  • Փարիզի օդանավակայանում Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Telegram հավելվածի…

    ❗️Փարիզի օդանավակայանում Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Telegram հավելվածի գործադիր տնօրեն Պավել Դուրովին։ Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական գործակալությունից։ 🔸 Իրավապահ մարմինները Դուրովին մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը,…

  • Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին վթարի է ենթարկել իրեն շահագործման հանձնած մեքենան։…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին վթարի է ենթարկել իրեն շահագործման հանձնած մեքենան։ Վայոց ձորի 36-ամյա բնակիչը պահանջել է պատճառած վնասի գումարը, սակայն տուժող հանդիսացող Հնդկաստանի քաղաքացին, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։
    🔸Տղամարդը ազգությամբ հնդիկ 6 այլ անձանց հետ տուժողի ընկերուհու դիմաց օդ է կրակել՝ պահանջելով մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սպառնացել, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։
    🔸Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն։ Որոշակի տարածություն անցնելուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Վերոնշյալ 7 անձինք կալանավորվել են։
    [ՀՀ ՔԿ]

  • Տեղեկությունը, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխ…

    🚰 Տեղեկությունը, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման, չի համապատասպանում իրականությանը։
    🔍 Իրականացվել է զննում, որի ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների:
    Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին:
    [ՀՀ արդարադատության նախարարություն]