Category: Infocom

  • Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վ…

    🇭🇺🇺🇦 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով Հունգարիա նավթի տարանցումը չի վերականգնվել։
    🇸🇰 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նախազգուշացրել է, որ իր երկիրը կդադարեցնի Ուկրաինային վթարային էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Ուկրաինան արդեն փետրվարի 23-ին չվերականգնի նավթի մատակարարումները «Դրուժբա»-ով։
    🔸 Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիևը առաջարկում է վնասված «Դրուժբա»-ի փոխարեն նավթի փոխադրումների համար օգտագործել «Օդեսա–Բրոդի» նավթատարը։ |factor.am|

  • Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցո…

    🚗 Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    📌 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում, հայտնել է ՆԳՆ մամուլի…

    🚨 Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
    🗣 Նա նշել է, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները և ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում շուրջ 40 հասցեներում։ |tert.am|

  • Իրանը մտադիր է երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկայի…

    🇮🇷 Իրանը մտադիր է երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին MSNBC-ի հետ հարցազրույցում։
    🗣 «Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների է ծառայում և այդպես էլ կմնա»,- հավելել է Արաղչին։ |azatutyun.am|

  • Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլ…

    🇬🇪 Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
    🔻 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը:
    🔻 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ»-ին և դրա շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին։
    🔻 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը կարևորվել է ավիացիոն ոլորտի զարգացումը, ՀՀ և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի իրականացման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը:

  • Աջափնյակում կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրա…

    ⚖️ Աջափնյակում կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 

    📌 Նրան մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներով մեկ սպանության և նույն բնույթի սպանության 7 փորձի, ինչպես նաև ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության մեջ։
    📌 Ձերբակալման որոշում է կայացվել: |azatutyun.am|
    Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

  • Թուրքիայում 6 եվրոպացի ակտիվիստ է ձերբակալվել, որոնք երկիր էին ժամանել ուսումնա…

    🇹🇷 Թուրքիայում 6 եվրոպացի ակտիվիստ է ձերբակալվել, որոնք երկիր էին ժամանել ուսումնասիրելու քաղաքական կալանավորների բանտային պայմանները։ Նրանց փաստաբան Նաիմ Էմինօղլուի փոխանցմամբ՝ ոստիկանությունը տեղեկացրել է, թե նրանք «ձերբակալվել են արտաքսումից առաջ», և առգրավել է նրանց անձնագրերը։
    📌 Ըստ փաստաբանի՝ ակտիվիստները Թուրքիա էին եկել ուսումնասիրելու «ջրհորի տիպի բանտային համակարգը և մեկուսացման պայմանները»։ Ըստ ականատեսների՝ սրանք շատ փոքր, արևի լույսից զրկված խցեր են, ինչի հետևանքով ստեղծվում է խոր ջրհորի մեջ գտնվելու զգացողություն։ Այստեղ են պահվում որոշ քաղաքական կալանավորներ։
    👮‍♂️ Այսօր Թուրքիայում ձերբակալվել է նաև գերմանական հանրային հեռարձակող Deutsche Welle-ի թուրք թղթակիցը: Ստամբուլի դատախազությունը նրան մեղադրվում է «կեղծ լուրեր տարածելու» և «նախագահին վիրավորելու» համար։ |azatutyun.am|

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցնում է՝ թարմ փոսալցված փողոցներում փոս…

    ❗️ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցնում է՝ թարմ փոսալցված փողոցներում փոսեր չկան կամ քիչ են:
    🗣 «Այս տարի աղ ու ավազը 2,5 անգամ շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է նաև այն բանով, որ այս տարի աննախադեպ քանակությամբ ձյուն տեղաց հանրապետությունում։ 2024թ. 5000 տ աղ և ավազ է օգտագործվել, իսկ 2025-ին՝ 12 000 տ։ Այն ճանապարհները, որտեղ մենք 2024 և 2025 թթ․ միջին նորոգում ենք իրականացրել կամ փոսալցման աշխատանքներ ենք արել, փոսեր չկան։ Այսինքն՝ որքան միջին նորոգումը կամ փոսալցումը թարմ է եղել, այնքան այդ փողոցներում կա՛մ չկան փոսեր, կա՛մ էլ շատ քիչ են»,- ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Փամբուխչյանը: |arm.sputniknews.ru|

  • Արշակ Սրբազանի պաշտպանը ներկայացրել է արքեպիսկոպոսին վերագրվող հայտնի տեսագրութ…

    💬 Արշակ Սրբազանի պաշտպանը ներկայացրել է արքեպիսկոպոսին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով իր նշանակած միջազգային փորձաքննությունների արդյունքները.
    🔻 «Ըստ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության՝ տեսանյութի տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են ու չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ, հետևաբար ներկայացված տեսագրություններում ներկայացված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված ու մանիպուլացված թվային բովանդակություն:
    🔻 […] Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ: Մի քանի անկախ ցուցիչներ ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, ու խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Արսեն Բաբայանը: |tert.am|
    ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ փաստաբան Արսեն Բաբայանի հայտնած «երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին»՝ նշելով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։ «Նա կհ…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։
    🗣 «Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
    📌 Մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ նաև ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ |factor.am|