Category: Infocom

  • Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը հաստատելու մասին Ֆրանսիայի արտաքի…

    🇷🇺🇪🇺 Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը հաստատելու մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնի հայտարարությանը արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
    🗣️ «Եվրամիության երկրները հավանաբար համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Կիևի դեմ Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
    🔸 Ըստ նրա՝ դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող որոշ սահմանափակումներին: |1lurer.am|
    🇭🇺🇺🇦 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով…

    Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը կհաստատվի. Ժան-Նոել Բարո

  • «Հայաստանում արցախցիների ինտեգրման գործընթացի մարտահրավերներ» թեման Տիգրան Գրիգո…

    📍«Հայաստանում արցախցիների ինտեգրման գործընթացի մարտահրավերներ» թեման Տիգրան Գրիգորյանը քննարկում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանի հետ։
    🗣️ Թողարկման ընթացքում քննարկվում են արցախցի փախստականների ինտեգրման գործընթացում առկա խնդրները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, ինպես նաև ընտրությունների նախաշեմին արցախցիների թիրախավորման հնարավոր փորձերը։

    Հայաստանում արցախցիների ինտեգրման գործընթացի մարտահրավերները

    #infocom #ինֆոքոմ
    Տիգրան Գրիգորյանի հյուրը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանն է։ Թողարկման ընթացքում քննարկվում են արցախցի փախստականների ինտեգրման գործընթացում առկա խնդրները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող…

  • «Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր որոշեց վերացնել մեղադրյալներ Արմեն Ալե…

    ⚖️ «Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր որոշեց վերացնել մեղադրյալներ Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը։
    📌 Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին
    ⚖️ Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով հերթական նիստում Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չփոխեց։ Նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։ 🔸 Նույն գործով անցնող Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը վերացվեց՝ փոխարինվելով…

  • 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մար…

    📣 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում
    🗣 «Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այնուամենայնիվ, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին՝ ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար», — նշել է Միրզոյանը։
    🇦🇲 Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ 📌 Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: [ՀՀ ԱԳՆ]

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստ…

    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
    ❄️ Երևանում փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։ Նա փետրվարի 22-ի…

    ‼️ Որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։
    🔻 Նա փետրվարի 22-ի ժամը 12։45-ի սահմաններում Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։
    👮 Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։

  • Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշու…

    🏥 Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգրի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:
    💬 Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ կողմ են ապահովագրությանը, սակայն համակարգը ներդրվել է բազմաթիվ իրավական ակտերի բացակայությամբ և նախագծային փուլում, և որ բուժաշխատողների աշխատավարձ չստանալը, չհաշվարկելը, թերի հաշվարկելը հենց այս բացերի հետևանքն են:
    📩 Նրանք նամակներ փոխանցեցին ԱԺ նախագահին և բոլոր խմբակցություններին՝ պահանջելով թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

  • Նախորդ 2 օրերին Իրանում ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացրել: Տարեվերջին …

    🇮🇷 Նախորդ 2 օրերին Իրանում ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացրել: Տարեվերջին իշխանությունների կողմից վերջին տարիների ամենամեծ հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո սա առաջին ակցիաներն են:
    📌 Ըստ հաղորդումների՝ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի մարտիկների միջև։
    📌 Սոցցանցերում տեղադրված տեսանյութերում ուսանողները վանկարկում են «Ամոթ, ամոթ», իսկ ոմանք ծածանում են Իրանի ազգային դրոշը։
    🔸 Այս շաբաթ ողջ Իրանում արարողություններ են տեղի ունեցել՝ նվիրված հունվարին անվտանգության ուժերի հետ խոշոր բախումների ժամանակ զոհվածների հիշատակին։ |azatutyun.am|

  • Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցա…

    🇦🇲Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։
    📌 Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: [ ՀՀ ԱԳՆ]

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, որևէ գործողություն չի կատար…

    ⚖️ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, որևէ գործողություն չի կատարվել, այդ քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա Կաթողիկոսի պաշտպան Արա Զոհրաբյանը։
    🔸Փաստաբանը նշել է, որ մյուս վեց բարձրաստիճան հոգևորականներն էլ նույն կարգավիճակում են, ինչ Վեհափառը։
    🗣 «Բոլորն էլ մեղադրվում են, իբրև թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»,– ասել է նա։ |tert.am|
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը. 🔸 «Արգելվել է Վեհափառ…