Category: Infocom

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։ «Նա կհ…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։
    🗣 «Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
    📌 Մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ նաև ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ |factor.am|

  • ՀՀ քննչական կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ քննչական գործողությունները կատար…

    ℹ️ ՀՀ քննչական կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
    📌 «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները զենք են փնտրում, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացել նախապատրաստվող հանցագործությունների մասին:
    Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են։

  • Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց ադրբեջ…

    🇺🇸🔍 Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը, հաղորդում է «Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը։
    🗣 Ցուցարարներից մեկը պատմել է. «Մենք միայն ուզում էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել և կոչ անել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Փոխարենը նախագահի թիկնապահները հարձակվեցին մեզ վրա։ Նրանք պատռեցին իմ հագուստը, ոտքով հարվածեցին ինձ»: |azatutyun.am|
    Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին

  • Իրանը չի պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռականորեն կարձագանքի իր դեմ ուղղվ…

    🇮🇷 Իրանը չի պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռականորեն կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած ռազմական ագրեսիայի, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ:
    🇺🇳📩 Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ԱԽ նախագահ Ջեյմս Կարիուկիին ուղղված նամակում։ |armenpress.am|
    Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար:

  • Եպիսկոպոսաց դասը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «դադարեցնել Եկեղեցու հ…

    📣 Եպիսկոպոսաց դասը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին»:
    📌 Նշենք, որ վերոնշյալ հայտարարությունը ստորագրել է նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը ստորագրել էր նաև «Եկեղեցու բարենորոգման»՝ Փաշինյանի նախաձեռնած հայտարարության ներքո:

  • Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար: «Կա՛մ մենք համաձայնու…

    Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար:
    🗣 «Կա՛մ մենք համաձայնության կհասնենք, կա՛մ նրանց համար ցավալի կլինի… Կարծում եմ՝ 10-15 օրը բավական կլինի։ Դա առավելագույնն է»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն գործարքի կհասնի «այս կամ այն եղանակով»։ |armenpress.am|

  • Հայկական ակումբի առաջին հաղթանակը գրանցվեց. Նոան հաղթեց ԱԶ Ալկմարին 1։0 հաշվով։…

    🏆 Հայկական ակումբի առաջին հաղթանակը գրանցվեց. Նոան հաղթեց ԱԶ Ալկմարին 1։0 հաշվով։
    ‼️ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025-26 խաղարկության անցումային փուլի առաջին խաղը։
    ⚽️ Նիդերլանդական թիմի հետ հանդիպման միակ գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։

  • ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է ն…

    ⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    ❗️ Ավելի վաղ Անի Սամսոնյանը ֆեյսնուքյան էջում գրել էր, որ դեռևս հունվարին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն իրեն հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) դեպքի կապակցությամբ:
    🔸 Սամսոնյանը գրել է, որ տվյալ անձը ներխուժել է նրա աշխատավայր և նա ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության:
    🗣️ ՀՀ գլխավոր դասախազությունից հայտնում են, որ Սամսոնյանի հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, և նախաքննությունը կատարվում է մեկ վարույթի շրջանակում։ |pastinfo.am|

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը խորհրդանշական է համարում Փաշինյանի ու…

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը խորհրդանշական է համարում Փաշինյանի ու Ալիեւի ձեռքսեղմումը ԱՄՆ-ում․
    🗣 «Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում: Այն, ինչ կարող է պատահականություն թվալ, խոր խորհրդանշական իմաստ ունի»,- գրել է Հաջիեւը X-ում։
    🇦🇲🇺🇸🇦🇿 Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են։ 🗣 «Կարծում եմ՝ նրանք ընկերացել են։ 30 տարի միմյանց դեմ պայքարելուց հետո իմ գրասենյակում նրանք դանդաղ մոտեցան…

  • Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են։
    🗣 «Կարծում եմ՝ նրանք ընկերացել են։ 30 տարի միմյանց դեմ պայքարելուց հետո իմ գրասենյակում նրանք դանդաղ մոտեցան միմյանց, ապա գրկախառնվեցին և խաղաղության պայմանագիր ստորագրեցին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
    🤝 Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, որից հետո նրանք միմյանց ձեռք սեղմեցին։
    🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ոչ պաշտոնական շփում են ունեցել Վաշինգտոնում։ 📌 Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով է Միացյալ Նահանգներում՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Լուսանկարը՝ Reuters-ի